News365.am

Այկիկենդո կարատեի ֆեդերացիան մասնակցեց հերթական միջազգային մրցաշարին

Այկիկենդո կարատեի ֆեդերացիան մասնակցեց հերթական միջազգային մրցաշարին
26 Հոկտեմբեր
22:01 2016

Ս/թ հոկտեմբերի  22-23-ը Թբիլիսի քաղաքում տեղի ունեցավ Մուայ Թայ մարտարվեստի միջազգային առաջնություն, որին մասնակցում էին հինգ երկրներ` Հայաստան, Վրաստան, Պարսկաստան, Թուրքիա և Ադրբեջան:

Հայաստանի հավաքական թիմը բաղկացած էր 11 մարզիկներից, որը ղեկավարում էր Ֆեդերացիայի նախագահ` Դավիթ Աթանեսյանը: Ֆեդերացիան թիմային հաշվարկով գրավեց առաջին մրցանակային տեղ, իսկ մարզիկներից  չորսը գրավեցին առաջին,  վեցը` երկրորդ և մեկը` երրորդ տեղեր:

 

Շատ կարևոր էր 16-17 տարեկանների պայքարում Արտակ Բալայանի եզրափակիչ մենամարտը ազերի մարզիկի հետ, որն էլ ավարտվեց առաջին ռաունդում` նոկաուտով;

Այս մրցաշարին մասնակցում էին նաև Էջմիածնի մասնաճյուղի սաները, մարզիչ` Արմեն Ալեքսանյան, և Գավառի մասնաճյուղի սաները, մարզիչ` Արաքս Մարգարյան: Նշված ակումբներից նույնպես ունեցանք չեմպիոններ:

Ֆեդերացիայի նախագահ` Դավիթ Աթանեսյանը արդյունքներից  գոհ էր,  սակայն անելիքներ շատ կան` կապված մարզերի ակումբների և մասնաճյուղերի հետ:

 

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն