News365.am

Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլ՝ աշխարհի լավագույն խոհարարներից մեկի բաղադրատոմսով

Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլ՝ աշխարհի լավագույն խոհարարներից մեկի բաղադրատոմսով
08 Օգոստոս
11:29 2016

Կարտոֆիլ՝ աշխարհի լավագույն խոհարարներից մեկի՝ Գորդոն Ռամզիի բաղադրատոմսով.

Բաղադրամասեր՝

1 կգ կարտոֆիլ

400 մլ հավի արգանակ

2 հատ սոխ

5 պճեղ սխտոր

Բուսայուղ

Սև պղպեղ

Աղ

Խնկունի

Ուրց

Պատրաստման եղանակ՝

Պատրաստի հավի արգանակին ավելացնել ուրց ու խնկունին, ավելացնել 2 պճեղ ճզմած սխտոր, եռացնել․

Սոխը, սխտորը տապակել․

Ջեռոցի ամանի առաջին շերտով շարել կլոր կտրատած կարտոֆիլը։

Լցնել տապակած սոխը, կրկին կարտոֆիլ, հավի արգանակը, դնել ջեռոց 200 աստիճանով 30-40 րոպե։

 

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն