News365.am

Քրքումի օգտագործման 7 եղանակ

Քրքումի օգտագործման 7 եղանակ
02 Օգոստոս
12:39 2016

Քրքումն ամենահայտնի համեմունքներից մեկն է: Այն դարեր շարունակ օգտագործվել է իր հիանալի բուժիչ հատկությունների համար:

 

Ամբողջ աշխարհում անցկացված ավելի քան 7000 գիտական հետազոտություններն ապացուցել են, որ քրքումը շատ արդյունավետ է բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար:

 

Մենք այսօր ապրում ենք առողջության համար վտանգավոր տոքսիններով լեցուն աշխարհում: Միայն անցյալ տարում շրջակա միջավայր է ներթափանցել 42000 նոր թունավոր բաղադրիչ: Այդ տոքսինները գտնվում են օդում, ջրում, սննդամթերքում, կենցաղային պարագաներում, կոսմետիկ ու մաքրող միջոցներում և այլն: Դրանցից շատերը չափազանց վնասակար են մարդու առողջության համար. դրանք քայքայում են էնդոկրին համակարգը, որը պատասխանատու է հորմոնների արտադրության համար: Բացի այդ, այդ տոքսիններից շատերը վնասակար են սրտի, լյարդի ու երիկամների համար:

 

Ցավոք հնարավոր չէ ամբողջությամբ խուսափել դրանց ազդեցությունից, սակայն անհրաժեշտ է պահպանել առողջությունն ու օգտագործել տարբեր բնական միջոցներ, որոնք կօգնեն կանխել քիմիական տարրերի վնասակար ազդեցությունն ու ամրապնդել առողջությունը:

 

Առողջ ապրելակերպն ու ճիշտ սննդակարգը նույնպես մեծ նշանակություն ունեն առողջության ամրապնդման համար:  Քրքումն ամենաօգտակար համեմունքներից է, որն անհրաժեշտ է ներառել սննդակարգի մեջ:

 

Համարվում է, որ այս համեմունքն ազդում է որպես.

 

·  բակտերիասպան միջոց,

 

·  հակաուռուցքային միջոց,

 

·  քաղցկեղի կանխարգելման միջոց,

 

·  հակախոցային միջոց,

 

·  հերբիցիդ միջոց,

 

·  սպազմոլիտիկ միջոց,

 

·  հակասեպտիկ միջոց,

 

·  հակաբակտերիալ միջոց,

 

·  ֆունգիցիդ միջոց

 

·  հակաալերգիկ միջոց,

 

·  հակավիրուսային միջոց,

 

·  հակաբորբոքային միջոց և այլն:

 

Քրքումի պարբերաբար օգտագործումը շատ օգտակար է առողջության համար և ունի բազմաթիվ առավելություններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քրքումի օգտագործման 7 պարզ եղանակ:

 

Քրքում և կեֆիր

 

Սա շատ համեղ ու հեշտ պատրաստվող ըմպելիք է: Անհրաժեշտ է պարզապես կեֆիրին ավելացնել մեկ թեյի գդալ քրքում:

 

Քրքումի հյութ

 

Բաղադրությունը.

 

·  ½ քրքումի արմատ կամ 1 թեյի գդալ քրքումի փոշի,

 

·  ծովի աղ,

 

·  ½ կիտրոն:

 

Պատրաստման եղանակը.

 

Քամել կիտրոնի հյութը, ավելացնել քրքումն ու ծովի աղը և լավ խառնել (կարելի է խառնել հարիչի օգնությամբ):

 

Քրքումով ապուր

 

Բաղադրությունը.

 

·  1 քրքումի արմատ (կտրատված),

 

·  4 բաժակ բուսական արգանակ:

 

Պատրաստման եղանակը.

 

Եռացնել արգանակն ու քրքումը 15 րոպե, այնուհետև ավելացնել սև պղպեղ:

 

Քրքումով թեյ

 

Մանրացնել քրքումն ու ավելացնել թեյին: Բացի այդ, թեյը կարելի է պատրաստել հետևյալ կերպ.

 

Բաղադրությունը.

 

·  ½ թեյի գդալ թարմ քրքումի արմատի քերուկ,

 

·  մի պտղունց սև պղպեղ,

 

·  մեղր՝ ըստ ճաշակի,

 

·  1 բաժակ տաք ջուր:

 

Պատրաստման եղանակը.

 

Ջուրը եռացնել, ավելացնել քրքումը և եռացնել թույլ կրակի վրա ևս 5 րոպե: Քամել և ավելացնել մնացած բաղադրիչները:

 

Ոսկե կաթ

 

Այս ըմպելիքը կարելի է շատ արագ պատրաստել՝ մի բաժակ տաք կոկոսահյութին մի թեյի գդալ քրքումի փոշի ավելացնելով: Այնուամենայնիվ ստորև բերված բաղադրատոմսով շատ ավելի համեղ ըմպելիք կստացվի:

 

Բաղադրությունը.

 

·  1 թեյի գդալ քրքումի փոշի,

 

·  2 թեյի գդալ մեղր,

 

·  ¼ թեյի գդալ կոճապղպեղի քերուկ,

 

·  1 բաժակ կոկոսյան ընկույզի կամ նուշի կաթ,

 

·  ¼ թեյի գդալ վանիլին,

 

·  մի պտղունց դարչին,

 

·  մի պտղունց մեխակ,

 

·  ¼ բաժակ ջուր,

 

·  մի պտղունց հիլ (кардамон)

 

Պատրաստման եղանակը.

 

Բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ և եռացնել մեկ րոպե:

 

Քրքումով ձվածեղ

 

Առավոտյան նախաճաշին ձվածեղ պատրաստելիս՝ կարելի է ավելացնել նաև մի փոքր քրքում:

 

Քրքումով կոկտեյլ

 

Կարելի է սիրելի կոկտեյլին պարզապես ավելացնել քրքում կամ պատրաստել հետևյալ բաղադրատոմսով.

 

Բաղադրությունը.

 

·  1 թեյի գդալ քրքումի փոշի կամ թարմ քրքում,

 

·  2 ճաշի գդալ կոկոսյան ընկույզի քերուկ,

 

·  1 թեյի գդալ խաշխաշի (мак) արմատ,

 

·  ½ բաժակ կոկոսյան ընկույզի կամ նուշի կաթ,

 

·  մի պտղունց սև պղպեղ,

 

·  1.5 բաժակ սառեցված արքայախնձոր կամ մանգո:

 

Պատրաստման եղանակը.

 

Խառնել բոլոր բաղադրիչները հարիչի օգնությամբ և վայելել կոկտեյլը:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս