News365.am

Օրվա աղանդեր.համեղ ու գեղեցիկ «վարդ-կարկանդակների»

Օրվա աղանդեր.համեղ ու գեղեցիկ «վարդ-կարկանդակների»
29 Հուլիս
10:11 2016

Ձեզ ենք ներկայացնում այս գեղեցիկ ու համեղ կարկանդակների բաղադրատոմսը, որոնց պարտրաստման համար շատ ջանք ու ժամանակ հարկավոր չէ: Այս կարկանդակների համար շերտավոր խմորը կարելի է գնել արդեն պատրաստի վիճակում, ինչն էլ ավելի է արագացնում գործընթացը:

 

Բաղադրությունը.

 

·  150 գրամ շերտավոր խմոր,

 

·  1 հատ ձու,

 

·  3 հատ կարմիր խնձոր,

 

·  100 գրամ շաքարավազ,

 

·  50 գրամ սերուցք (33% յուղայնությամբ),

 

·  մի քանի ճյուղ անանուխ:

 

Պատրաստման եղանակը.

 

1.      Խնձորները լվանալ, բաժանել երկու մասի, հեռացնել միջուկները և կտրատել բարակ շերտերով (կիսալուսնաձև): Անհրաժեշտ է, որ ապագա «թերթիկները» լինեն հնարավորինս բարակ ու հավասար:

 

2.      Խմորը գրտնակել և դարձնել առավելագույնը 2 մմ հաստության (որքան բարակ լինի խմորը, այնքան գեղեցիկ ու բնական տեսք կունենա «ծաղկեփունջը»):

 

3.      Խմորը բաժանել մոտ 5 սմ լայնության շերտերի:

 

4.      Ձվի դեղնուցն առանձնացնել սպիտակուցից: Սերուցքը հարել դեղնուցի և շաքարավազի հետ:

 

5.      Խմորի շերտերին քսել կրեմային զանգվածը և եզրին մոտ շարել խնձորի շերտերը: Դրանք պետք է շարված լինեն հավասար ու խիտ, ինչպես ձկան թեփուկները:

6.      Խմորի շերտը ծալել այնպես, որ այն «ամրացնի» խնձորները ներքևի հատվածում:

 

7.      Փաթաթել այնպես, որ ստացված ռուլետն ընդունի վարդի տեսք: Որքան երկար լինի խմորի շերտը, այնքան «փարթամ» կլինի վարդը (սակայն պետք չէ չարաշահել):

8.      «Վարդերը» դնել կեքսեր թխելու համար նախատեսված կաղապարների մեջ և 15 րոպե թխել ջեռոցում՝ 180 աստիճան ջերմությամբ:

9.      Պատրաստի «ծաղկեփունջը» դնել ափսեի մեջ և զարդարել անանուխի տերևներով: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև շաքարավազի փոշի

Նյութի աղբյուրը՝ lovecook.me

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս