News365.am

Օրվա ուտեստ.Կարմրաթուշիկ ու հագեցնող կարկանդակները. Ձեզ անպայման դուր կգան

Օրվա ուտեստ.Կարմրաթուշիկ ու հագեցնող կարկանդակները. Ձեզ անպայման դուր կգան
26 Հուլիս
12:27 2016

Բաղադրիչներ

  • պանիր - 250 գր
  • խոզապուխտ - 200 գր
  • ձու - 2 հատ
  • պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
  • սոխ կանաչ - 1 կապ
  1. Սոխը մանր կտրատում ենք։ Պանիրը անցկացնում ենք քերիչով, խոզապուխտը` մանր կտրատում։ Սոխը, պանիրը, խոզապուխտը և 1 հատ ձուն ամանի մեջ խառնում ենք։
  2. Խմորը գրտնակում ենք և ուղղանկյունաձև կտրատում` 6x12 չափի ։ Ուղղանկյունաձև կտրած խմորի մի կեսի վրա լցնում ենք 1-ական գդալ միջուկ։
  3. Եզրերը ջուր ենք քսում և երկրորդ կեսով ծածկում։ Եզրերը մի քիչ սեղմում ենք և կպցնում։
    Մյուս ձուն հարում ենք։
    Կարկանդակները ձվով պատում ենք և 25 րոպե թխում մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցում։
  4. Բարի ախորժակ։

Եթե ձեռքի տակ նշված բաղադրիչները չկան, կարող ենք պատրաստել շերտավոր խմորով կարկանդակ, բայց կարտոֆիլով կամ ձեռքի տակ եղած ցանկացած մթերքով` ըստ ճաշակի

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս