News365.am

«ՀԺ». Պետք է լինեն ունեւորներ, հարուստներ, եւ պետք է լինի միջին խավ. Կաթողիկոսը՝ ՀՀ-ում աղքատության մասին

«ՀԺ». Պետք է լինեն ունեւորներ, հարուստներ, եւ պետք է լինի միջին խավ. Կաթողիկոսը՝ ՀՀ-ում աղքատության մասին
20 Հունիս
17:44 2017
loading...

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ՝ հունիսի 19-ին, Շիրակի մարզի Հառիճավանքի հոգեւոր ընծայարան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Վերջինս մասնակցում էր ամերիկահայ բարերարների կողմից ֆինանսավորված հոգեւոր ընծայարանի պաշտոնական բացման արարողությանը:

Մեր թղթակիցը ՀՀ ամենաաղքատ մարզ այցելած կաթողիկոսից հետաքրքրվեց, թե ինչ քայլերի պետք է դիմել վերջ տալու համար երկրում տիրող սոցիալական անհավասարությանը: «Բնական է, որ հասարակական կյանքում պետք է լինեն ունեւորներ, պետք է լինեն հարուստներ, եւ պետք է լինի միջին դաս, միջին խավ: Մեկը մյուսին պետք է լրացնի: Մենք մեր աշխատանքով պետք է կազմակերպենք նրանց առաջընթացը: Աստված պետք է օրհնի, զորակցի մեր ժողովրդին, որ կարողանանք բարվոքել մեր կյանքը... Եկեղեցին իր կարելիության շրջանակներում աջակցում է: Ունենք մի շարք բարեգործական ծրագրեր, ինչպես նաեւ խրախուսում ենք, հորդորում, պատգամում ենք մեր ունեւոր մարդկանց, որպեսզի ներդրում կատարեն հայրենիքում»,-ասել է կաթողիկոսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...