News365.am

Վեց նշան, որ նա քեզ չի սիրում

Վեց նշան, որ նա քեզ չի սիրում
20 Հունիս
16:28 2017
loading...

1. Դու չափից շատ ես վերլուծում այն ամենըինչ նա անում եւասում է

Նա երբեք չի ասել, որ սիրում է քեզ, բայց դու դա ենթադրում ես, որովհետեւ նա ԱՅՆՊԵՍ է քեզ նայում։ Նա երբեք չի ասել, թե դու նրա ընկերուհին ես, բայց դու ենթադրում ես, քանի որ նա երբեք քեզ հետ ուրիշի մասին չի խոսել։

2. Նրա մասին պատմելիս դու ամեն ինչ քո ցանկացածի նման ես ներկայացնում

Քո ընկերները կարծում են, թե նա սիրում է քեզ։ Սակայն պատճառն այն է, որ ձեր հարաբերությունների մասին դու նրանց ընդամենը առանձին հատվածներ ես պատմում։ Դու պատմում ես հաճելի պահերի մասին, սակայն չես հիշում, թե ինչպես է նա շաբաթներով անհետանում եւ նույնիսկ չի գրում քեզ։

3. Դու միայն լավ բաներին ես ուշադրություն դարձնում 

Նա հաճախ է քեզ գրում «Բարի լույս»։ Նա ասում է, թե դու որքան գեղեցիկ ես։ Նա նույնիսկ խոստովանում է, որ զգացմունքներ ունի։ Եվ դու կենտրոնանում ես միայն դրա վրա՝ անտեսելով նրա վատ ու սխալ արարքները։ Չէ՞ որ այնքան դյուրին է...

4. Դու արդարացնում ես նրա վարքագիծը

Երբ նա քեզ պատասխանում է միայն օրվա ավարտին, դու ինքդ քեզ ասում ես, թե հավանաբար նա զբաղված է, հեռախոսի հետ խնդիր ունի, որ նա պետք է պատճառ ունենա՝ կողքիդ չլինելու համար։ Չէ՞ որ նա չի կարող պարզապես չգնահատել քեզ։

5. Դու ավելի մեծ ուշադրություն ես դարձնում ոչ թե նրա գործերին, այլ խոսքերին

Դու հավատում ես, երբ նա ասում է, թե դու միակն ես իր կյանքում, որ միայն քեզ է ցանկանում, երբեք չի լքի քեզ՝ եթե նույնիսկ  նախօրեին այլ աղջիկների հետ էր զբոսնում եւ բավական ուշ է տուն եկել, եթե նույնիսկ նրա դեմքին գրված էր, որ դավաճանել է քեզ։ Դու հավատում ես նրա ասածներին՝ չնայած դրանք չեն համընկնում նրա արարքների հետ։

6. Դու տագնապալից նշանները որպես հաճոյախոսություն ես ընկալում

Նա խանդի տեսարան է սարքում, երբ ընկերոջդ հետ ես զբոսնում, եւ դու երջանիկ ես, որովհետեւ նա քեզ խանդում է։ Նա խնդրում է քեզ ուղարկել քո մերկ լուսանկարները։ Դու կրկին երջանիկ ես, չէ՞ որ ցանկալի ես նրա համար։ Քեզ ուրախացնում է այն, ինչից պետք է վիրավորվել։

 

Աղբյուրը՝ soulpost.ru

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...