News365.am

Հայտնի ճանապարհորդ-բլոգերը՝ Հայաստանում. «Հետեւիր ինձ Տաթեւում» (ֆոտո)

Հայտնի ճանապարհորդ-բլոգերը՝ Հայաստանում. «Հետեւիր ինձ Տաթեւում» (ֆոտո)
20 Հունիս
16:08 2017
loading...

Աշխարհի ամենահայտնի ճանապարհորդ-բլոգեր ամուսիններ Մուրադ եւ Նատալյա Օսմաններն այցելել են Հայաստան։ Այդ է վկայում նրանց Instagram-ում հրապարակված լուսանկարը, որն արվել է Տաթեւում։

Մուրադ Օսմանը, որը լուսանկարում է տարբեր քաղաքների տեսարժան վայրերի ֆոնին իր կնոջը՝ Նատալյային, Հայաստանում արված լուսանկարը մեկնաբանել է հետեւյալ կերպ.

«Տաթեւի վանական համալիրը՝ Հայաստանում։ Կա հստակ պատճառ, թե ինչու է հենց այս նկարը հաջորդում ավելի վաղ հրապարակված լուսանկարին։ Ատելությունը չի կարող սպանել ատելությանը, դա կարող է անել միայն սերը»։

Նշենք, որ Օսմանները Հայաստան այցից առաջ եղել են Ադրբեջանում։

Մուրադ Օսմանը լուսանկարիչ է, որն Instagram-ում հայտնի է դարձել իր հեղինակած՝ Follow me («Հետեւիր ինձ») լուսանկարների ձեւաչափով։ Նա կնոջ հետ ճանապարհորդում է աշխարհով մեկ եւ լուսանկարների միջոցով փոխանցում տարբեր քաղաքաների կոլորիտը։

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...