News365.am

«Ռեալի» նախագահ. Լրատվամիջոցներից եմ իմացել, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ

«Ռեալի» նախագահ. Լրատվամիջոցներից եմ իմացել, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ
20 Հունիս
14:23 2017
loading...

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տարօրինակ է համարում թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու թեմայով ստեղծված իրավիճակն ու աղմուկը լրատվամիջոցներում:

«Ես դեռ չեմ խոսել այդ թեմայով Ռոնալդուի հետ: Չեմ ցանկանում նրան շեղել ազգային հավաքականի խաղերից: Վերջին շրջանում ես կենտրոնացած էի ակումբի նախագահի ընտրության վրա եւ չէի ցանկանում շեղվել: Նրա հեռանալու ցանկության մասին իմացել եմ լրատվամիջոցներից: Հստակ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել: Գիտեմ, որ նա միշտ էլ ցանկացել է վճարել բոլոր հարկերը եւ խուսափել որեւէ մեղադրանքից: Ռոնալդուն լավ տղա է եւ իսկական պրոֆեսիոնալ է: Նա պայմանագիր ունի մեր ակումբի հետ եւ մեր խաղացողն է: Կզրուցեմ նրա հետ եւ կտեսնենք, թե ինչով կավարտվի այս ամենը: Ես տեսել եմ նրա վերաբերյալ բոլոր բացասական արձագանքները մամուլում եւ վիրավորված եմ»,- ասել է Ֆլորենտինո Պերեսը իսպանական ondacero ռադիոկայանի եթերում:

Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրում է 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: 

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...