News365.am

Փորձել է զենք գնել Զինված ուժերի համար. շրջադարձ «Իգլայի» գործով. կալանավորվածների մեղադրանքը մեղմացվել է

Փորձել է զենք գնել Զինված ուժերի համար. շրջադարձ «Իգլայի» գործով. կալանավորվածների մեղադրանքը մեղմացվել է
20 Հունիս
14:06 2017
loading...

«Իգլայի» գործով կալանավորվածներ  Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին եւ ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքները նախաքննության ավարտին մեղմացվել են: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սանասար Գաբրիելյանի շահերի պաշտպան Կարապետ Աղաջանյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներից հանվել է  ՀՀ ՔՕ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ՝ Ռազմամթերքի մաքսանենգություն, նա մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ:

Կարապետ Աղաջանյանը նշեց, որ Սանասար Գաբրիելյանը, լինելով ազատամարտիկ, ցանկացել է զենք գնել ՀՀ զինված ուժերի համար եւ հենց այդ պատմության հետ կապված էլ հետագայում կալանավորվել է:

«Իմ պաշտպանյալը ցուցմունք էր տվել, ասել էր, որ լինելով պատերազմի մասնակից, ապրիլյան պատերազմից հետո ցանկություն էր հայտնել զինված ուժերի համար զինամթերք ձեռք բերել: Ռուսաստանում նա բիզնես ունի, գումար ունի եւ որոշել էր զենք առնել օրինական ճանապարհով՝ բանակին օգնելու:  Նախ անհրաժեշտ էր ճշտել, թե ինչ զենք կա, ինչ արժե, որից հետո էլ ներկայացնել զինված ուժերին, թե որ զենքն է ցանկանում գնել:  Պետք  է փողը փոխանցեր, հետո զենքը ներկրեր: Իսկ մյուս անձինք առանց իր իմացության, Հայաստանի ներսում զենք են ձեռք բերում, ներկայացնում են՝ իբր դրսից են բերել, բայց, երբ պաշտպանյալս նկարով տեսնում է , համոզվում է, որ թերի է այդ  «Իգլան», որոշում է հրաժարվել դրանից: Ամբողջ պատմությունը դա է եղել»,-ասաց նա:

Կարապետ Աղաջանյանը նշեց, որ գործով մյուս մեղադրայլ Արմեն Պողոսյանը հենց այն անձն է, որը փորձել է մոլորեցնել Սանասար Գաբրիելյանին եւ Հայաստանում ձեռք բերած  «Իգլան» ներկայացնել իբրեւ արտասահմանից ներմուծած   եւ այդ ճանապարհով գումար աշխատել:

«Փաստորեն, այն անձնացից մեկն է, որն իբր թե զենք պետք է Հայաստան ներմուծեր, բայց, իրականում  այդպիսի բան չի եղել, ներսից գտել են այդ զենքը եւ ներկայացրել՝ իբր թե ներմուծել են: Այդ «Իգլան»  որպես զինամթերք չի ծառայել, որովեհետ լիարժեք չի եղել: Փորձել են խաբել պաշտպանյալիս, որպեսզի գումար աշխատեն, բայց նա էլ համոզվելով, որ այդ զենքը լիարժեք չէ, դիմել է իր մարտական ընկերոջը՝ Սամվել Բաբայանին եւ խորհուրդ հարցրել նրանից: Սամվել Բաբայանն էլ նկարը տեսնելով, ասել է, որ թափելու բան է: Ամբողջ խնդիրն այն է, որ իմ պաշտպանյալը նախաքննության ընթացքում այդ հանգամանքը չի նշել, որպեսզի Սամվել Բաբայանին որեւիցե բանով վնաս չտա, սակայն, Սամվել Բաբայանն, ինքն է իր նախաքննական ցուցմունքում այդ մասին ասել, որից հետո էլ ամեն ինչ պարզվել է ու հենց դա էլ պատճառ է եղել մեղադրանքը մեղմացնելու»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստան ապօրինի  «Իգլա» ներմուծելու գործով կալանավորվել են Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը: Նրանց մեղադրանք էր առաջադրվել Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, սակայն, հետագայում մեղմացվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվելե ն կողմերին:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...