News365.am

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. իրականություն, որն արդեն ոչ ոք չի կարող ժխտել» Ռիկարդո Անգոսո

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. իրականություն, որն արդեն ոչ ոք չի կարող ժխտել» Ռիկարդո Անգոսո
17 Հունիս
08:07 2017
loading...

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համոզմամբ` հակամարտության լուծումը կայանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման մեջ: Այդ մասին կոլումբիական «Las2orillas»  թերթում գրում է Ռիկարդո Անգոսոն։ Հոդվածի հակիրճ թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համոզմամբ` հակամարտության լուծումը կայանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման մեջ (ինչը դեռեւս չի իրականացել), մինչդեռ Ադրբեջանի համար հակամարտության խաղաղ լուծումը նշանակում է հակամարտության առարկա հանդիսացող հանրապետության վերադարձնԱդրբեջանի կազմ: Այդ մտքի հետ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ հայերը երբեեւէ չեն համաձայնելու:

Մինչ օրս Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունը միջազգայնորեն չճանաչված պետություն է, որն ունի սեփական դրոշ, ազգային տարբերանշաններ եւ ժողովրդավարական կարգով ընտրված իշխանությունները:

Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի հիմնական դաշնակիցը տարածաշրջանում, եւ միշտ ներկայացել է որպես Հայաստանի բացահայտ թնշնամի: Անկարայի դիվանագիտությունն առայսօր ժխտում է Հայոց ցեղասպանությունը (մոտ 2 մլն հայ սպանվել է 1915-1921թթ. ընթացքում թուրքի ձեռքով) եւ փակ է պահում Հայաստանի հետ իր սահմանները, անամոթաբար աջակցում է Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ մղվող պատերազմում եւ համարում է, որ Լեռնային Ղարաբաղը «շինծու պետություն է»: Սակայն, ինչքան էլ որ այս փաստը անհարմարություն պատճառի Անկարային եւ Բաքվին, իրականությունը եւ պատմությունը ընդդիմանում են. հայերը նույնպես գոյություն ունեն, եւ ոչ մի բան ու ոչ ոք նրանցից չի կարող խլել արդարության վերահաստատումը մի տարածքում, որը մի օր ապօրինաբար հափշտակվել է պատմական Հայաստանից անողոք եւ անարդար ճակատագրի հեգնանքով:

Լեռնային Ղարաբաղը շոշափելի իրողություն է, Հայաստանի աշխարհագրության անքակտելի մասնիկն է եղել եւ լինելու է ընդմիշտ:Այն ունի իր սեփական ինքնություն եւ արյամբ ու կրակով նվաճված ինքնիշխանություն: Ոչ ոք չի կարող ժխտել նրա գոյությունը, դա իրողություն է, որի հետ հարկավոր է հաշվի նստել:

 

Այս փոքր հանրապետությունը, որի տարածքը հազիվ գերազանցում է 4000քմ2,ընդդեմ ամեն տեսակի էթիկական եւ քաղաքական տրամաբանության, 1923թ. ներառվել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կազմում: Այդ ժամանակ այն փոքր քաղաքական միավոր էր՝ բնակեցված մեծամասամբ հայերով, սակայն ադրբեջական լծի տակ անցնելուց հետո հետզհետե, աստիճանական էթնիկ զտումների արդյունքում, խախտվում էր բնակչության դեմոգրաֆիական կազմը, որպեսզի հայկական ինքնությունը լուծարվեր բազմազգ պետության պատրանքի մեջ: Ադրբեջանցիների թիվը բազմապատկվեց չորսով 1923-1988թթ. ընթացքում, մինչդեռ հայկական բնակչության թիվը մնաց անփոփոխ: Այսօր մոտ 150.000 հայ բնակվում է այդ տարածքում, որը նեղ միջանցքով կապված է Հայաստանի Հանրապետության հետ:

Հակամարտությունը տեւեց 1991թ.մինչեւ 1994թ., երբ ընդունվեց խոցելի հրադադար: Հակամարտությունն աչքի էր ընկնում Արբեջանի կողմից հայերի զանգվածային սպանություններով եւ վտարումներով, հատկապես Բաքու եւ Սումգայիթ քաղաքներում եւ հայկական ուժերի զգալի առավելությամբ, ինչի արդյունքում արձանագրվեց հստակ հաղթանակ Ադրբեջանի նկատմամբ՝ ձեռք բերելով դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ նվաճելով մոտ 7000քմ2 ունեցող միջանցք, որը թույլ տվեց կապել այս տարածքը Հայաստանի հետ:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...