News365.am

Տիգրան Ուրիխանյանին բերման կենթարկե՞ն դատարան

Տիգրան Ուրիխանյանին բերման կենթարկե՞ն դատարան
16 Հունիս
09:16 2017
loading...

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստին պաշտպանական կողմը պահանջել է բերման ենթարկել գործով տուժող պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանից պահանջել է հաջորդ դատական նիստին ապահովել Տիգրան Ուրիխանյանի մասնակցությունը, նրա պահանջին միացել է նաեւ ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը: Դատարանը որոշում է կայացրել մեկ դատական նիստ էլ սպասել, եթե նա չներկայանա՝ կայացնել բերման ենթարկելու որոշում:

Հաջորդ դատական նիստը տեղի կուեննա հունիսի 22-ին: 

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:

Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով: Նա կալանավորված է:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...