News365.am

Մելանիա Թրամփի հոր արտաքինը ցնցել է ամերիկացիներին (ֆոտո)

Մելանիա Թրամփի հոր արտաքինը ցնցել է ամերիկացիներին (ֆոտո)
14 Հունիս
11:16 2017
loading...

ԱՄՆ առաջին տիկինը համաշխարհային մամուլի սեւեռուն ուշադրության կենտրոնում է։ Մելանիա Թրամփի յուրաքանչյուր քայլը, շարժումը, ժպիտը բուռն քննարկումների, վերլուծությունների ու երբեմն գիտական հոդվածների առիթ է դառնում։ Հիմա ուշադրության կենտրոնում է հայտնվել Մելանիայի հայրը, որին շատերը նմանացնում են նրա ամուսնուն՝ Դոնալդ Թրամփին։

 

Mirror-ը գրում է, որ շատերը ապշել էին Վիկտոր Քնավսի արտաքինով, երբ նա կնոջ հետ Սպիտակ տուն է ժամանել։ Եվ պատճառն այն է, որ նրա կոստյումը, փողկապը, դիմագծերն ու կազմվածքը շատ էր հիշեցնում ինչ-որ մեկին՝ ավելի ճիշտ Դոնալդ Թրամփին։ Սոցցանցերի որոշ օգտատերեր դա «տարօրինակ» ու նույնիսկ «անառողջ» են համարել, մյուսները կարեկցել են Մելանիային՝ նշելով, որ նա մանկուց է «դատապարտված եղել»։

Վիկտոր Քնավսը մեքենաների վաճառող էր Սլովենիայում , իսկ նրա կինը՝ Ամալիան, ոճաբան էր մանկական հագուստի արտադրամասում։

 

Խոսելով հոր ու ամուսնու նմանության մասին՝ Մելանիա Թրամփը GQ–ին տված հարցազրույցում նշել է, որ երկուսն էլ աշխատամոլ են, «շատ խելացի ու ընդունակ»։ Եվ չնայած տարբեր միջավայրերում են մեծացել, նույն «արժեքներն ու ավանդույթներն» են դավանում։

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...