News365.am

Ի՞նչ արժե աշխարհի ամենաթանկ համբուրգերը (ֆոտո)

Ի՞նչ արժե աշխարհի ամենաթանկ համբուրգերը (ֆոտո)
07 Հունիս
08:53 2017
loading...

Աշխարհի ամենաթանկ համբուրգերn արժե 1․785 դոլար։ Համբուրգերը, որը հորինել ու պատրաստել է շեֆ խոհարար Դիեգո Բիուկը, ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այդ գլուխգործոցը կարելի է համտեսել Հաագայում, South of Houston ռեստորանում, հայտնում է Mirror-ը։

Դիեգոն որոշել է բուտերբրոդի բաղադրատոմսի մեջ ընդգրկել եւ ամենաթանկարժեք, եւ միանգամայն անսպասելի բաղադրիչներ։ Նա հավաստիացնում է, որ դա աշխարհի ամենաթանկարժեք համբուրգերն է։

Եվ այսպես այդ հսկայական համբուրգերը բաղկացած է սեւ անգուսի, ճապոնական մարմարյա տավարի մսից պատրաստված կոտլետից, Hermit - Dutch Coastal Gin ջինով ներծծված ծովախեցգետիններից, Ֆուա- -գրայից, սպիտակ տրյուֆելներից, Remeker պանրից, ճապոնական լոլիկից ու ձկնկիթից։ Բացի դրանից համբուրգերը պարունակում է նաեւ ֆրանսիական հազարի տերեւներ, իբերիական խոզապուխտ ու 35 ծովախեցգետնից, սուրճից, զաֆրանից ու ճապոնական սոյայից պատրաստված հատուկ սոուս։ Այդ ամենը դրված է զաֆրանով համեմված հացի մեջ ու վերջապես այդ ամենը ծածկված է ուտելի ոսկու շերտով։

 

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...