News365.am

«Կրքերս նույնիսկ տարիներ անց չէին հանդարտվել»․ 18+ պատմվածք

«Կրքերս նույնիսկ տարիներ անց չէին հանդարտվել»․ 18+ պատմվածք
30 Մայիս
22:11 2017
loading...

My.mamul.am / Խելագարության աստիճանի սիրում էի նրան, սակայն նրա հարաբերություններն այլ տղաների հետ, մոլորեցնում էր ինձ: Հաճախ էի խնդրում, որ բավարարվի միայն ինձ հետ շփվելով, բայց ապարդյուն: Չնայած համակերպվել էի նրա գործողությունների հետ, եթե չլիներ այն միջադեպը, որ փոխեց ամեն ինչ մեր կյանքում:
Եղբորս հետ, վարձով բնակվում էինք մեկ սենյականոց մի բնակարանում: Սովորում էի ավարտական կուրսում և պատրաստվում էի քննությունների, իսկ եղբայրս ավարտել և արդեն աշխատում էր գործարանում: Տուն վերադառնալով, նկատեցի որ եղբայրս ինչ-որ աղջկա հետ սեռական հարաբերություններ է ունենում: Քանի որ նա հաճախակի տուն էր բերում աղջիկների, զվարճանում, սեռական հարաբերություններ ունենում նրանց հետ, ես արդեն ընտելացել էի դրան: Դուռը փակելով դուրս գնացի մինչև նրանց գործողությունների ավարտը: Նստած էի մուտքի դիմացի նստարանին, երբ նկատեցի եղբորս` զուգընկերուհուն ճանապարհելիս: Աչքերիս չհավատացի, ուղեղս մթագնեց: Աղջիկն, ում հետ եղբայրս սեռական հարաբերություններ էր ունենում, իմ սիրածն աղջիկն էր:
Նրանց ոչինչ չասացի, կարծես ոչինչ չէր եղել: Աղջկա հետ շփումներս դադարեցրել էի, չնայած անհնար էր առանց սիրած էակի ապրելը: Քննություններն հանձնեցի և որպեսզի կարողանայի մոռանալ աղջկան, ինստիտուտի ուղեգրով, որպես երիտասարդ մասնագետ, մեկնեցի հյուսիսում աշխատելու: Որոշեցի հեռանալ ու մոռանալ ամեն ինչ:
Մեկնեցի հյուսիս, փորձում էի ամեն ինչ մոռանալ, բայց չէր ստացվում: Յուրաքանչյուր նոր աղջկա հետ հարաբերություններ ունենալիս, նրան էի պատկերացնում: Մի քանի տարվա ընթացքում սեռական հարաբերություններ ունեցա բազմաթիվ աղջիկների հետ, սակայն ոչ ոք չկարողացավ գերել իմ սիրտը, չտվեց այն, ինչ ստանում էի իմ առաջին սիրուց: Պատրաստվում էի ամուսնանալ,
երբ նամակ ստացա գյուղից, թե անհուսալի հիվանդ հայրս ինձ է կանչում: Հապաղելն անհնար էր, անմիջապես մեկնեցի օդանավակայան:
Քաղաքում, ում առաջինն ուզում էի հանդիպել, ընկերս էր: Տան դուռը բացող կնոջը տեսնելիս, քարացա տեղում: Ինձ տեսնելով, նա էլ այլայլվեց: Առանց որևէ բառ փոխանակելու, բնազդաբար մենք փարվեցինք իրար: Նա լալիս էր, իսկ ես համբուրում էի նրան, լիզում աղի արցունքները: Չգիտեմ, թե ինչ կատարվեց մեզ հետ, երբ սեռական բնազդով, հենց միջանցքում, սկսեցինք սեռական հարաբերություններ ունենալ: Նա լալիս էր, ես էլ` սիրում էի նրան, անհուն ու կրքերով լեցուն: Այդքան տարիների ընթացքում, ես առաջին անգամ ինձ կրկին երջանիկ զգացի: Ես գտել էի նրան, ում կորցրել էի, նրան, ով ինձ երջանիկ պահեր էր պարգևել: Իմ առաջին սիրուն, ով ինձ տղամարդ էր դարձրել: Նա էլ խոստովանեց, որ առանց ինձ ինքն էլ երջանիկ չի եղել: Կորցնելուց հետո է միան հասկացել: Զղջում էր կատարվածների համար և պատրաստ էր ինձ հետ գնալ մինչև աշխարհի ծայրը: Իսկ եղբայրս չէր իմացել, որ ինքն իմ սիրած աղջիկն էր: Պատահաբար էին ծանոթացել սրճարանում:
Հայրս մահացավ: Թաղումից հետո, սիրած կնոջ հետ կրկին մեկնեցի Հյուսիս: Մենք սկսեցինք նոր կյանք, անկախ ամեն ինչից:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...