News365.am

Դեռեւս ամբողջությամբ թոթափված չեն երկրում առկա խնդիրները. Գարեգին Բ-ն՝ ԱԺ առաջին նիստում

Դեռեւս ամբողջությամբ թոթափված չեն երկրում առկա խնդիրները. Գարեգին Բ-ն՝ ԱԺ առաջին նիստում
18 Մայիս
09:39 2017
loading...

Մեր ողջույնն ու օրհնությունն ենք բերում ձեզ եւ շնորհավորում նորընտիր պատգամավորներին: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Նա, իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի դերակատարությունն այսուհետ պետական կառավարման համակարգում էականորեն ընդլայնվում է՝ պայմանավորված խորհրդարանական համակարգի անցնելու հանգամանքով: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Ավելի լայն հնարավորություններով օժտված մարմին է սա լինելու: Մեր պետականության կայացման եւ վերափոխումների ճանապարհին Ազգային ժողովի կողմից կարեւոր քայլեր են ձեռնարկվել՝ ստեղծելու օրինական հիմքերը իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման համար: Ջանքեր են ներդրվել՝ ապահովելու բարենպաստ պայմաններ հոգեւոր եւ եկեղեցական կյանքի առաջընթացի համար»,- ասաց նա:

Կաթողիկոսի խոսքով, այնուամենայնիվ, դեռեւս ամբողջությամբ թոթափված չեն երկրում առկա խնդիրները, պետք է կերտել այնպիսի պետություն, որը կապահովի խաղաղություն սահմանին, ժողովրդի բարոր կյանքը:

«Մեծարգո պատգամավորներ, դուք կոչված եք մեր երկրին ծառայելու նվիրական եւ մեծ ու պատասխանատու առաքելությամբ: Օրենքերը, որ պետք է ընդունվեն, պետք է ամրացնեն եւ առաջընթաց բերեն մեր երկրին, մեր կյանքին, արտահայտեն մեր ժողովրդի իղձերը, ամրապնդեն մեր միասնությունն ու համերաշխությունը: Խորհրդարանը կարեւոր հարթակ է նաեւ մտքերի բազմազանության համար, բայց հայացքների եւ տեսակետների տարբերությունները չպետք է պատճառ դառնան անհանդուրժողականության»,- ասաց նա:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...