News365.am

Համացանցում քննարկվեց իմ հիվանդությունը. Եվա Ռիվասի այս գրառումը ցնցել է համացանցը

Համացանցում քննարկվեց իմ հիվանդությունը. Եվա Ռիվասի այս գրառումը ցնցել է համացանցը
28 Փետրվար
16:26 2017
Ռուսաստանաբնակ հայ հայտնի երգչուհի Եվա Ռիվասը տեւական ժամանակով դադարեցրել էր իր ակտիվությունը սոցցանցերում։ Երգչուհին այս որոշմանն էր եկել մտերիմներից մեկի հետ պատահած դժբախտ դեպքի պատճառով։
Սակայն երեկ երկար դադարից հետո երգչուհին լուսանկար է հրապարակել Instagram-ում եւ տեղադրված լուսանկարն այսպես մեկնաբանել.
«Երկար ժամանակ է, ինչ չէի հայտնվում սոցցանցերում: Մի անգամ ես լուսանկար էի տեղադրել եւ խնդրել, որպեսզի ինձ լավ նյարդաբանի անուն ասեն: Դրանից հետո լրագրողնեն ինձնից հարցազրույց էին խնդրում: Եւ երբ ես մերժեցի լրագրողներին, համացանցում բազմիցս քննարկվեց իմ հիվանդությունը: Ես ամբողջը կարդացել եմ: Ես չեմ ուզում տալ հարցազրույցներ: Ես հիմա այն վիճակում չեմ, որպեսզի ինչ-որ մեկին ինչ-որ բան պատմեմ. այդ պատճառով ներողություն եմ խնդրում: Այս հրապարակումն էլ խնդրանք է, որպեսզի սուտ շշուկները չտարածվեն ու իմ կյանք չներգրավվեն էլ ավելի մեծ դժբախտություններ… Ես ուզում եմ իմ արվեստով իրական օգուտ եւ ուրախություն պարգեւել այն մարդկանց, որոնք դրա կարիքը ունեն: Ես չեմ ուզում մասնակցել նույն համերգին ամեն տարի միայն նրա համար, որ պահպանեմ իմ հայտնիությունը… Ես ոչնչից տեղյակ չեմ: Սրանք միայն մտքեր են: Գուցե հետո ես ավելի ցածրաձայն կմտածեմ, երբ իմ կյանքում ամեն ինչ կհարթվի»,-գրել է Եվան:

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս