News365.am

Վարչապետն իր կնոջն առաջին անգամ ներկայացրել է հանրությանը

Վարչապետն իր կնոջն առաջին անգամ ներկայացրել է հանրությանը
12 Հունվար
10:20 2017
loading...

«Ասեկոսե»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատարագին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել տիկնոջ հետ:

Ներկաները նկատել են, որ դա առաջին հանրային միջոցառումն է, երբ վարչապետը մասնակցում է տիկնոջ հետ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որ, ի դեպ, պատարագին այս անգամ միայնակ էր ներկայացրել՝ առանց իր կյանքի երկարատև ուղեկցի, ըստ ականատեսների՝ մի լավ ուսումնասիրել է հանրության առաջ առաջին անգամ հայտնված վարչապետի տիկնոջը, ինչը երևում է նաև լուսանկարներից մեկում:

Հատկանշական է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո մամուլը բազմից գրել էր Կարեն Կարապետյանի ընտանիքի՝ դստեր, փեսայի, որդիների մասին՝ ներկայացնելով նրանց լուսանկարները, սակայն երբեք չէր անդրադարձել վարչապետի տիկնոջը:

Նշենք, որ Կարեն Կարապետյանի տիկինը՝ Աստղիկ/Ասյա/ Հենրիկի Կարապետյանը, տնային տնտեսուհի է, հասարակական որևէ գործունեությամբ չի զբաղվում:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...