News365.am

Ինչ եղանակ է սպասվում

Ինչ եղանակ է սպասվում
12 Հունվար
12:03 2017

Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարի 11–ին կնվազի 3–5 աստիճանով, բացի Արարատյան դաշտավայրից, իսկ հետագա չորս օրերի ընթացքում էապես չի փոխվի, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի հունվարի 11–14–ը գիշերային ժամերին Շիրակի մարզում։ Այնտեղ կանխատեսվում է -15...-20 աստիճան։

Ամենաջերմ եղանակը կանխատեսվում է Տավուշի մարզում և Սյունիքի հովիտներում, որտեղ հունվարի 15–ին ցերեկային ժամերին կգրանցվի +9...+14 աստիճան։

Երևանում առաջիկա հինգ օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի
-8...-9 աստիճան։

Միաժամանակ հունվարի 11–15–ը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է առավելապես առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս