News365.am

Հայկական սպորտի աստղերի կանայք (ֆոտոշարք)

Հայկական սպորտի աստղերի կանայք (ֆոտոշարք)
11 Հունվար
20:25 2017
loading...

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի աստղերի կանանց: Հայ մարզիկների մի մասը վստահ է, որ հնարավոր է համատեղել սպորտն ու անձնական կյանքը, ոմանք էլ դրանք համարում են անհամատեղելի եւ սպասում են մարզական կարիերայի ավարտին:

Օլիմպիական տարում հայ մարզիկներից մի քանիսը նախատեսել էին ամուսնանալ անմիջապես Ռիո-2016-ից հետո: Իրենց որոշումը կատարեցին 2015թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երկու անգամ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված Արամ Ավագյանը  եւ սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը եզրափակող Արթուր Դավթյանը:

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանի կինը Լիաննա է: Զույգն ամուսնացել է  2016 թվականի հոկտեմբերին:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եւս ամուսնացել է 2016-ի հոկտեմբերին: Արթուրն ու Անահիտը երկար ժամանակ ընկերություն էին անում, իսկ Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ արդեն նշանադրված էին:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 2015 թվականին ամուսնացավ Մերիի հետ՝ կոտրելով բազմաթիվ հայուհիների սրտեր: Արթուր Աբրահամն իր ամուսնության մասին պաշտոնապես հայտարարեց 6 ամիս անց: Ամուսնությունը տեղի էր ունեցել Երեւանում: 2016 թվականի սեպտեմբերին ծնվեց զույգի առաջնեկը:

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը կնոջ հետ ծանոթացել է Հայաստանի առաջնության ժամանակ. կրկնակի օլիմպիական չեմպիոնը սիրահարվել է սկուտեղով մեդալներ բերող աղջիկներից Ինգային: Հետո է իմացել, որ նա Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահի դուստրն է՝ Ինգան: Արմեն Նազարյանը NEWS.am Sport-ին պատմել է, որ ապրելով Բուլղարիայում, միշտ ասել է, որ Հայաստանից է կին տանելու եւ այդպես էլ եղել է: Զույգն ամուսնացել է 2001 թվականին Երեւանում, ունեն 3 երեխա՝ 14-ամյա եւ 11-ամյա որդիներ եւ 9-ամյա դուստր:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացառիկ չեմպիոն Վիկ Դարչինյանի կինը ազգությամբ ռուս Օլգան է: Վիկը կնոջ ու երկու որդիների հետ ապրում է Ավստրալիայում:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կինը ֆիլիպինուհի Արիաննան է: Զույգը միասին էր արդեն երկար ժամանակ, բայց միայն վերջերս են օրինականացրել իրենց միասնությունը: Ժամանակի մեծ մասը նրանք անցկացնում են Հայաստանում: 

Ծանրորդ, 2011թ. համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Աղասի Աղասյանն ամուսնացել է իր համադասարանցու հետ: 2016թ. նոյեմբերին Աղասի Աղասյանի կինը մարզիկին պարգեւեց երկրորդ զավակին՝ դուստր: Իսկ 4 տարի առաջ լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը Աղասի Աղասյան կրտսերը:

Թաեքվոնդոիստ, 2012թ. Լոդնոնի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղը զբաղեցրած Արման Երեմյաննու Աննա Կազյանը 13 տարվա ամուսիններ են:

 

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...