News365.am

«Գազպրոմ»-ը նոր պայմաններ է առաջարկել

«Գազպրոմ»-ը նոր պայմաններ է առաջարկել
11 Հունվար
13:49 2017
loading...

«Գազպրոմ»-ը Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց վճարման նոր պայմաններ Է առաջարկել Վրաստանին, մանրամասնությունները հայտնի կդառնան այն բանից հետո, երբ հարցը կքննարկվի կառավարության նիստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Վրաստանի Էներգետիկայի նախագահ Կախա Կալաձեն, որը հունվարի 10-ին «Գազպրոմ-Էքսպորտի» ղեկավարության հետ հերթական հանդիպումն Է անցկացրել ռուսական գազի տարանցման հարցի շուրջ: Դա երրորդ հանդիպումն Էր վերջին ամսվա ընթացքում:
««Գազպրոմ»-ի կողմից արվել Է հետաքրքիր առաջարկություն: Նաեւ ցանկանում եմ ասել, որ դա վերջին առաջարկությունն Է: Հիմնական խոսակցությունը ծավալվել Է ֆինանսական վճարման անցնելու շուրջ», ասել Է Կալաձեն «Իմեդի հեռուստաընկերության եթերում:
Նա նշել Է, որ ավելի վաղ «Գազպրոմ»-ի հետ կայացած մի քանի հանդիպումներն անարդյունք Էին, քանի որ կողմերի դիրքորոշումները միանգամայն տարբեր Էին: Կալաձեն հետաքրքրական Է որակել ռուսական ընկերության վերջին առաջարկությունը: «Կարծում եմ դա հետաքրքիր Է: Այն կքննարկենք կառավարությունում եւ համապատասխան որոշում կընդունենք»,-ասել Է Կալաձեն:
«Գազպրոմ-Էքսպորտ»-ի հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը, որը վերաբերում Է Հայաստան բնական գազի տարանցմանը, լրացել Է հունվարի 1-ին:
Վրաստանը որպես գազի տարանցման դիմաց վճար ստանում Է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդահուր ծավալի 10 տոկոսը: Փաստաթուղթը ձեւակերպվել Է 2016 թվականի ապրիլին՝ վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երեք ամիս անց: Բանակցությունները ձգձգվել Էին այն պատճառով, որ «Գազպրոմ»-ը պնդում Է տարանցման դիմաց վճարել ոչ թե գազով, այլ փողով:
Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007 թվականից: Հանրապետությանը գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն Է, որը 2016 թվականի մարտի սկզբին համաձայնել Է ավելացնել մատակարարումների ծավալը:

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...