News365.am

5 անհավանական բան, որ տեղի է ունենում ձեր մարմնի հետ՝ սիրահարվելիս

5 անհավանական բան, որ տեղի է ունենում ձեր մարմնի հետ՝ սիրահարվելիս
11 Հունվար
16:13 2017
loading...

1. Սերը կարող է մեղմացնել ցավը

Հետազոտության արդյունքների համաձայն՝ նույնիսկ սիրո օբյեկտի լուսանկարը ցավազրկող հատկություն ունի. չափավոր ցավը նվազել է 40%-ով, ուժեղ ցավը՝ մինչեւ 15%-ով:

2. Սերը կարող է բուժել գլխացավը

Օքսիտոցինը՝ այսպես կոչված սիրո հորմոնը, նյութ է, որն ուղեղն արտադրում է սիրահարվածության ժամանակ: Այն մարդկանց ստիպում է գրկախառնվել, քնքուշ զգացմունքներ արտահայտել, նաեւ օգնում է գլխացավի դեպքում, նույնիսկ՝ միգրենի հետեւանքով առաջացած ուժեղ գլխացավի: Գիտնականները նույնիսկ մտածում են այս ազդեցության հիմքով գլխացավի դեմ դեղամիջոց ստեղծել:

3. Սերը նվազեցնում է սրտի խնդիրների առաջացման վտանգը

Կանխարգելիչ սրտաբանության եվրոպական ամսագրի հետազոտությունները ցույց են տվել, որ զուգընկերոջ հետ կյանքը կանխում է տարբեր տարիքային խմբերի տղամարդկանց եւ կանանց մոտ սրտի խնդիրների առաջացումը: Այսինքն՝ նման հիվանդությունների առաջացման վտանգը միայնակ մարդկանց մոտ ավելի մեծ է:

4. Սերն իջեցնում է արյան ճնշումը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սիրելի մարդկանց կողքին գտնվողների արյան ճնշման ցուցանիշները նույնիսկ ցածր են: Ընդ որում, դա պարտադիր չէ, որ կողքինի հետ ռոմանտիկ հարաբերություններ լինեն: Ազդում է նաեւ մոր եւ երեխայի սերը: Մի խոսքով՝ գլխավորն օքսիտոցինի արտադրությունն է:

5. Սերը նվազեցնում է սթրեսը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երկարատեւ ռոմանտիկ հարաբերություններ ունեցող մարդիկ ավելի երկար, երջանիկ եւ առողջ են ապրում:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...