News365.am

Կարեն Կարապետյանին կգցե՞ն ծուղակը

Կարեն Կարապետյանին կգցե՞ն ծուղակը
11 Հունվար
12:51 2017

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Արմենպրեսի» հետ զրույցում փաստորեն չի հերքել «Ժամանակ» օրաթերթի տեղեկությունը այն մասին, որ ՀՀԿ-ում առկա է Կարեն Կարապետյանին համամասնական ընտրացուցակում ներառելու խնդիր, քանի որ կա 5 տարի Հայաստանում մշտական բնակության հարցը: Կարեն Կարապետյանը վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, դա ակնհայտ է, մինչդեռ պատգամավորական հավակնություն ունենալու, այսինքն՝ համամասնական ցուցակում տեղ գտնելու համար պետք է ապահովվի այդ ցենզը: Այդպիսով՝ Կարեն Կարապետյանը կանգնած է «ԺԷԿ-ի տեղեկանքի» լինել-չլինելու իրողության առաջ:

1998 թվականին այդ «տեղեկանքը» իշխանության ճանապարհ բացեց Ռոբերտ Քոչարյանի առաջ, բայց ոչ լեգիտիմ ճանապարհ: Այժմ այդ ճանապարհի առաջ է Կարեն Կարապետյանը: «Ժամանակի» տեղեկությամբ՝ նա հրաժարվում է այդ տարբերակից: Վահրամ Բաղդասարյանը փաստորեն չի հերքում, թե կա այդպիսի խնդիր: Նա ընդամենն ասել է, որ Կարեն Կարապետյանին ցուցակում ընդգրկելու հարց չի քննարկվել:

Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս