News365.am

Ինչ է կատարվում մեր օրգանիզմում՝ ստրեսի ենթարկվելուց հետո

Ինչ է կատարվում մեր օրգանիզմում՝ ստրեսի ենթարկվելուց հետո
08 Հունվար
16:35 2017
loading...

Մարդու սրտի մեջ սթրեսից հանգստանալու ռեցեպտորներ են գտել, գրում է «Նաուկա ի ժիզն» ամսագիրը։

Երբ մենք նյարդայնանում ենք կամ գրգռվում, նյարդային համակարգը մարմնի բոլոր օրգաններին ուղարկում է ադրենալինային ազդանշաններ։ Ադրենալինի ու նորադրենալինի արտանետումներն ընկալելու համար բջիջների մակերեսին հատուկ ռեցեպտորային սպիտակուցներ կան՝ ադրենոռեցեպտորներ։ Ընդ որում դրանք մի քանի տեսակի են՝ մի մասը ստիպում է , որ սիրտն ավելի արագ բաբախի, մյուս մասը՝ հակառակը, հանգստացնում է նյարդային բջիջները, եթե սթրեսը չափից ուժեղ է։

Առայսօր համարվում էր, որ հանգստացնող ռեցեպտորներ ունեն միայն սիմպատիկ նեյրոնները։ Բայց վերջերս ՌԳԱ Տեսական ու փորձարարական կենսաֆիզիկայի ինստիտուտի մասնագետները ու Մայոյի կլինիկայից նրանց գործընկերները հայտնաբերել են, որ հանգստացնող ռեցեպտորներ կան նաեւ սրտամկանի բջիջների մեմբրանի վրա։

Սրտի հանգստացնող ռեցեպտորների խթանումը սովորելու դեպքում կարելի է հաջողությամբ պայքարել սթրեսների հետեւանքների դեմ, համարում են գիտնականները։

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...