News365.am

«Վտանգավոր մեսիջներ են ինձ հասնում, որ ունենալու ենք գոտկատեղից ներքեւ հարվածներ»

«Վտանգավոր մեսիջներ են ինձ հասնում, որ ունենալու ենք գոտկատեղից ներքեւ հարվածներ»
06 Հունվար
13:49 2017

Տա Աստված, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները չլինեն ամենաայլանդակը: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ իրեն, այնուամենայնիվ, վտանգավոր մեսիջներ են հասնում։

«Այն միջավայրը, որ նկատվում էքաղաքական ուժերի միջեւ միմյանց ոչնչացնելու, իրենց ցավը թողած՝ ուրիշի ցավով տապակվելու, սեփական օրակարգը թողած՝ ուրիշի օրակարգի մեջ քիթը մտցնելու եւ էնտեղ թքելու մարտավարությունը, շատ վտանգավոր մեսիջներ են ինձ հասնում, որ մենք ունենալու ենք ոչ թե գաղափարների, այլ կոմպրոմատների ու միմյաց սեւացնելու, գոտկատեղից ներքեւ հարվածելու մրցապայքար։ Ուստի ընտրաարշավից առաջ ԲՀԿ-ն դիմելու է բոլոր քաղաքական ուժերին՝ մի արատավորեք երկիրը»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորն անդրադառնալով երկրի տնտեսական կյանքին՝ դժվարացավ նշել գոնե մեկ ոլորտում առաջընթաց․

«Մի գուցե դեռ բավարար ժամանակ չի անցել շատ ծանր տնտեսության մեջ բեկում մտցնելու համար, բայց հիմա գոնե լավատեսությունը պիտի պահպանվեր, ցավն այն է, որ հանրության շրջանում լավատեսությունը ի չիք դարձավ։ Ես ասել եմ՝ թող Նաիրա Զոհրաբյանը լինի ՀՀ ամենահոռետեսը, եւ մենք ասենք, որ մարդիկ աշխատեցին եւ ինչ-որ բեկում մտցվեց»,-ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Ըստ Զոհրաբյանի՝ կառավարությունը չի կարողանալու տնտեսությանը շնչառություն տալ, եթե ներդրումային միջավայրը բարենպաստ չէ։

«Շատ քաղաքական ուժերի, որոնց կրեդոն ինչքան վատ, էնքան լավ, որ լինի արմագեդոն, դեֆոլտ, տնտեսության փլուզում, որ ասեն՝ մեր կանխատեսումները արդարացան, որ իշխանությունը ամեն ինչ տապալել է, մեզ համար հասկանալի չէ։ Մենք պատրաստ ենք ցանկացած առողջ նախաձեռնությանը աջակցել, բայց առ այս պահը, բացի շատ օրիգինալ առաջինհայացքից իրենց մեջ հույս ներշնչող հայտարարություններից, ոչինչ չենք տեսել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն