News365.am

Հայաստանում ձվարանների քաղցկեղի բուժման նորագույն մեթոդ է կիրառվում

Հայաստանում ձվարանների քաղցկեղի բուժման նորագույն մեթոդ է կիրառվում
27 Դեկտեմբեր
13:28 2016
loading...

Երեւանի «Նաիրի» բուժկենտրոնը ձվարանների քաղցկեղի բուժման նորագույն մեթոդ է ներդրել, որը կիրառվում է արտերկրի մի շարք առաջատար կլինիկաներում: «Նաիրի» ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լեւոն Բադալյանի խոսքով՝ նոր մեթոդը հաջողությամբ կիրառվել է 2016 թվականի ընթացքում:

«Կիրառել ենք ձվարանի քաղցկեղի դեղորայքային բուժման նորագույն մեթոդ: Բուժման նոր մոտեցումը դա քիմիաթերապիայի ներարկումն է ոչ միայն դասական ներերակային ճանապարհով, այլ նաեւ անմիջապես որովայնի մեջ:

Ձվարանի քաղցկեղը հայտնի է որովայնի խոռոչում որովայնամզի մակերեսով տարածվելու հակումով, այդ իսկ պատճառով քիմիապրեպարատի ներարկումը անմիջապես որովայնի մեջ բերում է ուռուցքային բջիջների մաքսիմալ ոչնչացմանը»,- ասաց նա:

Բուժման այս նորամուծությունը մեր երկրի բժշկական ոլորտի համար իր տեսակով եզակի է:

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...