News365.am

Հենրիխ Մխիթարյանի հարցը քննարկվել է ԱԺ-ում

Հենրիխ Մխիթարյանի հարցը քննարկվել է ԱԺ-ում
23 Դեկտեմբեր
17:51 2016
loading...

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Նա ասաց, որ Հայաստանում կա Մարզական լրագրողների ֆեդերացիա, որն ամեն տարի ցուցակ է կազմում Հայաստանի 10 լավագույն մարզիկների. «Ինչպես ակնկալելի էր, այս տարի եւս այդ ցուցակը կազմվել է եւ լավագույն մարզիկ է ճանաչվել մեր բոլորի հպարտություն, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Տրամաբանորեն այդ ցուցակում տեղ են գտել մեր մյուս հպարտությունները՝ Միհրանը, Գոռը, Սիմոնը, Նազիկը եւ այլն: Ինձ հուզում է այն, որ տարիներ շարունակ Մարզական լրագրողների այդ ֆեդերացիան սեփական չափանիշներով կազմելով այդ ցանկը, այդ ցանկից դուրս է թողնում, տրամաբանությունից դուրս է դա, մեր ֆուտբոլային հանճար, մեր ֆուտբոլային դեսպան Հենրիխ Մխիթարյանին: Անշուշտ, Հենրիխ Մխիթարյանը կարիքը չունի լինելու Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում, բայց համեմատության համար ասեմ, որ Հենրիխ Մխիթարյան անունը որոնողական համակարգում որոնելիս բերում է 9 մլն արդյունք, մինչդեռ միլիոններ ծախսած Բաքվի օլիմպիական խաղերի համար որոնողական համակարգը բերում է ընդամենը 2 մլն արդյունք»: Սամվել Ֆարմանյանն ասաց, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր հայկական ֆուտբոլի ոչ միայն առաջատարն է, հանդես է գալիս գերակումբում, ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի լավագույն խաղացող, հանրաճանաչ է դարձնում հայկական սպորտը եւ ավելի շատ է անում, քան 10 սպորտի նախարարություն եւ 10 կոմիտե միասին վերցրած: Սամվել Ֆարմանյանը տարակուսած է, թե ինչ չափանիշներով են կազմել ցուցակը՝ 10 լավագույն մարզիկների: Եթե նկատի են ունեցել բերած մեդալները, դա նշանակում է, որ եթե ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթահարի փուլերը եւ կիասաեզրափակիչում պարտվի, մեդալ չստանա, ուրեմն կարող ենք ասել, որ որեւէ արդյունք չե՞նք գրանցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ, «Առավոտ»

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...