News365.am

Արփինե Հովհաննիսյանը զսպեց «ոհմակին»

Արփինե Հովհաննիսյանը զսպեց «ոհմակին»
23 Դեկտեմբեր
10:01 2016
loading...

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը 2016 թվականի ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքին, հայտարարել է, որ դրա պարագայում քաղաքական կամքի թեմայից խոսելը սխալ է եւ անազնիվ: Նրա խոսքով, պետք են մեխանիզմներ, որ օրենքը մտնի ուժի մեջ:
«Մենք մի խնդիր ունենք. միշտ կարծում ենք, որ ինչ-որ երեւույթի դեմ պայքարը պետք է ուղեկցվի կտրուկ քայլերով եւ տեսարաններով։ Ես՝ որպես նախարար եւ ՀՀ քաղաքացի, վստահ եմ, որ այդ օրենքը հսկայական նշանակություն կունենա զսպման տեսակետից։ Մենք պարտավոր ենք գործադրել այնպիսի մեխանիզմներ, որոնք որեւէ մեկի համար մտրակի չեն վերածվի», հայտարարել է Հովհաննիսյանը:
Ըստ երեւույթին, ապօրինի հարստացման քրեականացման օրենքը լիարժեք ուժի մեջ մտցնելու համար պետք է մի օրենք էլ ընդունել քաղաքական կամքի թեմայից անազնիվ խոսելը քրեականացնելու համար, որպեսզի հանրությունն անհարկի կերպով չբարձրացնի իշխանության քաղաքական կամքի հարցն ու չխանգարի իշխանությանը կյանքի կոչել ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենքի նախագիծը:

Շարունակությունն՝ այստեղ

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...