News365.am

Ով է այս աղջիկը, ում գլխի համար «Իսլամական Պետությունը» 1 մլն դոլար է խոստացել․ լուսանկարներ

Ով է այս աղջիկը, ում գլխի համար «Իսլամական Պետությունը» 1 մլն դոլար է խոստացել․ լուսանկարներ
22 Դեկտեմբեր
17:51 2016

«ԻՊ»-ի ահաբեկիչները 1 միլիոն դոլար պարգև են խոստացել 23-ամյա Ջոանա Պալանիին սպանողին: Նա քրդական ծագմամբ դանիացի է, ով թողել է բարձրակարգ համալսարանը, որպեսզի կռվի Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Independent»-ին:
Այս աղջիկն ահաբեկիչների դեմ պայքարում էր քրդական ապստամբների շարքում, մասնակցել է ռազմական գործողությունների և պատանդներին ազատելու գործողություններին, ինչպես նաև պատրաստում էր նորակոչիկներին:
Այժմ Ջոնան կալանքի տակ է գտնվում հայրենի Կոպենհագենում: Աղջկան ազատազրկում է սպառնում նրա համար, որ նա խախտել է օրենքը, որի համաձայն՝ Դանիայի քաղաքացիներն իրավունք չունեն կամավոր այցեր կատարել ռազմական կոնֆլիկտների տարածքներ: Նրան երկու տարվա ազատազրկում է սպառնում:

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս