News365.am

Սեյրան Օհանյանը կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը

Սեյրան Օհանյանը կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը
21 Դեկտեմբեր
13:04 2016
loading...

«Հրապարակ»

Վերջապես երեկ ազդարարվեց այն, ինչի մասին մամուլն արդեն մոտ երեք ամիս գրում է․ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական հավակնությունների մասին հրապարակումները, պարզվեց, այնքան էլ անհիմն չէին՝ Օհանյանն առաջիկա օրերին կհայտարարի մեծ քաղաքականություն մուտք գործելու մասին։ Բանակի նախկին հրամանատարը մինչ այդ, ինչպես նախարարի պաշտոնում էր իր գործողություններով մնում հետին պլանում՝ «առաջնագիծ» հանելով իր խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, քաղաքական հավակնությունների մասին հայտարարելու համար էլ մարտադաշտ է ուղարկել Վիկտոր Դալլաքյանին։ Տեւական ժամանակ է՝ տեղեկություններ կան, որ Սեյրան Օհանյանը կգլխավորի Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնած «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը։

Երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանը չի դառնա «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ, սակայն իրենք կհամագործակցեն․ «Ես տեղյակ եմ նրա ծրագրերին, եւ նա առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ եւ կտեղեկացնի իր ծրագրերի ու այն մասին, որ մուտք է գործելու քաղաքականություն»։ Պաշտպանության նախկին նախարարի ծրագրերի մասին Դալլաքյանն ավելին չմանրամասնեց։ «Ես իր խոսնակը չեմ»,- ասաց նա եւ հորդորեց սպասել։

Շարունակությունն՝ այստեղ

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...