News365.am

Նախընտրական «առաջին տեղակալ»

Նախընտրական «առաջին տեղակալ»
21 Դեկտեմբեր
09:00 2016

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքականություն մուտք գործելու մասին, թեև առայժմ չի նշել այն ուժը կամ ճանապարհը, որով մուտք է գործելու: Սակայն, ամենայն հավանականությամբ, դա կլինի Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը, որի համագումարը տեղի կունենա առաջիկայում: Համենայնդեպս, դատելով Սեյրան Օհանյանի գործունեության մասին տեղեկատվական հոսքերից, որ հայտնվել են մամուլում, ամեն ինչ գնում է դրան:

Սակայն Սեյրան Օհանյանն ըստ էության հավակնում է ոչ միայն պարզապես քաղաքականություն մուտք գործելու, այլև, ըստ ամենայնի, զգալիորեն ավելիի, ինչի մասին ակնարկում է նա քաղաքական բազմակարծության և քաղաքական մրցակցության կարևորության, անհրաժեշտության մասին իր ձևակերպման մեջ՝ «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»:

Սեյրան Օհանյանը փաստորեն հավակնում է լինել երկրորդ բևեռ և ակնարկում է այդ մտադրության կամ ձգտման մասին: Սա, իհարկե, զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Օհանյանը քաղաքականություն է մուտք գործում պաշտպանության նախարարի կարգավիճակից, և այս իմաստով, իհարկե, տրամաբանական է, որ նա ներկայացնում է «ոչ շարքային ընդդիմադիր» լինելու հայտ:

Շարունակությունն՝ այստեղ

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս