News365.am

Քոչարյան-Սարգսյան. նախկին ենթակաների ապագա պայքարը

Քոչարյան-Սարգսյան. նախկին ենթակաների ապագա պայքարը
21 Դեկտեմբեր
10:00 2016

1in.am -ը գրում է․

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մուտքը նախընտրական պայքար, անկասկած, զգալիորեն ավելացնում է դրանում առանց այդ էլ առկա ներիշխանական ինտրիգը: Այլ ինտրիգ ընտրապայքարն առայժմ չունի էլ, ինտրիգները ծագում են առավելապես ներիշխանական դաշտում, իհարկե տարբեր կարգավիճակներով: Մինչ այժմ եղածներին ավելանում է Սեյրան Օհանյանը, որը փաստացի հայտարարել է նախընտրական գործընթացում բևեռ ձևավորելու մտադրության մասին, հռչակելով պոտենցիալ գործընկերների բավական լայն շրջանակ՝ քաղաքական ուժերից մինչև մարտական ընկերներ: Մինչև Սեյրան Օհանյանի հայտարարությունը, նրա հետ դաշինքի ցանկության մասին հայտարարել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ասելով, որ դա կլինի շատ լավ դաշինք: Այստեղ իհարկե Օսկանյանն ու Օհանյանը գտնվում են որոշակի «անհավասար» պայմաններում, այն իմաստով, որ Վարդան Օսկանյանը չի աշխատել Սերժ Սարգսյան նախագահի ենթակայության տակ՝ ընդամենը սիմվոլիկ մոտ մեկ տարի, երբ Սարգսյանը վարչապետ դարձավ՝ մինչև 2008 թվականի ապրիլ: Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի հետ աշխատել է տասը տարի, տասը տարի եղել է նրա նախագահությամբ պաշտպանության նախարար, եղել է Գերագույն գլխավոր հրամանատարի ենթակա: Այս հանգամանքը, անկասկած, զգալիորեն կաշկանդող հանգամանք է լինելու Օհանյանի համար: Ընդ որում՝ խոսքը միայն բարոյական կաշկանդվածության մասին է, այլ նաև քաղաքական, եթե ոչ իրավա-քաղաքական:

Շարունակությունն՝ այստեղ

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս