News365.am

Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերջը

Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերջը
20 Դեկտեմբեր
19:17 2016
loading...

Արդեն մի քանի օր է ինչ ՀՀԿ-ական <<ռեյտինգային>> պատգամավորները իրենց տարածքներում իրական գրոհ են սկսել իրենց թիմում հայտնի ու ակտիվ մարդկանց ներգրավվելու ուղղությամբ:  Մասնավորապես սրտատրոփ իրենց <<փրկիչին>> սպասող ԲՀԿ-ականները հասկանալով, որ Ծառուկյանի վերադարձի հավանականությունը հավասարվում է զրոյի, սկսել են այլ քաղաքական թիմեր տեղափոխվելու գործընթացը: Իհարկե հասարակության համար զարմանալի չի լինի այս կամ այն անհատի կամ թիմի <<կուսակցական գույն>> փոխելը, սակայն այն հանգամանքը,  որ 2017թ. հունվարից արդեն իսկ քաղաքական թիմերը լայն թափով լծվելու են խորհրդարանական ընտրություններին ձայներ ապահովելու համար  փաստ է: Փաստ է նաև, որ << Բարգավաճ Հայաստան>> պրոյեկտի  և կուսակցության վերջնական փլուզմանը մնացել են հաշված օրեր:

ՀՅԴ-ը հասկանալով տարբեր նորաստեղծ ուժերի առկայությունը, ինչպես նաև սեփական կուսակցության վարկաբեկված համբավը ցանկանում է դաշինք կազմել այլ ուժերի հետ, ապագա ԱԺ-ում առնվազն 6-7 պատգամավոր ունենալու համար:

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը,  որ <<Հայկական Վերածնունդ>>-ի վերածված  ՕԵԿ-ը, Երևան քաղաքի բոլոր շրջաններում արդեն իսկ բացել է 15-ից ավել գրասենյակներ, որոնք մոտ ապագայում իհարկե կվերածվեն նախընտրական շտաբերի: ՀՎԿ-ում վստահ են, որ Ծառուկյանի բացակայության դեպքում 2-րդ տեղի հասանելիք յուղոտ պատառը պատրաստ է:

Մեծ հարցական է նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի հարցը, նրա որդուն Երևանի քաղաքապետի պաշտոնում  ընտրվելու մասին ասեկոսեները:

Մոտ ապագայում իհարկե ականատեսը կլինենք ստեղծվելիք դաշինքների, դիմության և ընդդիմության քայլերին, որոնց իրագործման ժամանակ էլ մեր ժողովրդին ցանկանում ենք համբերություն:

<<Grey Cardinal>> -ի ֆեյսբուքյան էջից:

 

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...