News365.am

Ինչ է պատմում դպրոցի տնօրենը երեխաներին խեղդամահ արած ուսուցչուհու մասին

Ինչ է պատմում դպրոցի տնօրենը երեխաներին խեղդամահ արած ուսուցչուհու մասին
20 Դեկտեմբեր
09:31 2016

Արդենհայտնել էինք, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այգեստան թաղամասում հայտնաբերվել է 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը՝ կախված վիճակում, իսկ կողքին՝ մահճակալի վրա, երկու երեխաների դի: Լոռու մարզի Սարալանջ համայնքի ղեկավար Արթուր Սարոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մարինե Հովհաննիսյանն աշխատել է Սարալանջի միջնակարգ դպրոցում, որպես քիմիայի ուսուցչուհի: «Հեռվից մի անգամ տեսել եմ, չեմ ճանաչում»: ArmLur.am-ը զրուցեց նաև Սարալանջի միջնակարգ դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանի հետ: Վերջինս ասաց, որ այս պահին շոկի մեջ են գտնվում. «Ինքը շատ կիրթ, շատ խելացի անձնավորություն է եղել: Չգիտեմ: Ընդունվել է որպես ուսուցիչ` մրցույթով, օգոստոսի 23-ին: Ուներ երկու երեխա: Ես գիտեմ, որ ամուսնալուծված էր»:

Լիդա Եղիազարյան Armlur

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն