News365.am

Ըմպելիք, որը սպանում է ՍՊԻԴ-ն ու քաղցկեղը․ գիտնականներ

Ըմպելիք, որը սպանում է ՍՊԻԴ-ն ու քաղցկեղը․ գիտնականներ
20 Դեկտեմբեր
11:02 2016

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են կանաչ թեյի օգտակար հատկությունները, ինչը հնարավորություն է տվել բուժիչ միացություններ հայտնաբերել քաղցկեղի և ՄԻԱՎ-ի դեմ: Կլինիկական փորձարկումներն արդեն հուսադրող արդյունքներ են ունեցել: Ուրախացնող է, որ հայտնաբերված նյութերը նույնիսկ մեծ քանակությամբ ոչ մի կողմնակի ազդեցություն չեն ունենում: Գիտնականներն իրենց բացահայտած տեղեկությունները հրապարակել են Journal of Clinical Oncology պարբերականում:

Գիտնականները հակաուռուցքային ազդեցություն են հայտնաբերել Epigallocatechin gallate – EGCG նյութում, որը պարունակում է կանաչ թեյը: Այն դադարեցնում է քաղցկեղային բջիջների բազմացումը, մասնավորապես արյան բջիջներում:

Հակաօքսիդանտի ազդեցությունը ստուգել են նախ լաբորատոր կենդանիների, ապա 33 լեյկեմիայով հիվանդների վրա: Մեկ ամիս հիվանդներն ընդունել են կանաչ թեյի 400-2000 մգ բաղադրիչով պատիճներ: Արդյունքում հիվանդների մեկ երրորդի դեպքում լիմֆոցիտների (իմունային համակարգի բջիջներ) թիվն ավելացել է ավելի քան 20%-ով, իսկ մեծացած ավշահանգույցները կրկնակի նվազել են:

Գիտնականները չեն բացառում, որ նույն կերպ EGCG-ն կարող է ազդել վարակների, օրինակ՝ ՄԻԱՎ-ի վրա:

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս