News365.am

1 ժամ կլինիկական մահ տարած մարդը պատմում է մահվան ժամանակ իր տեսածի ու զգացածի մասին

1 ժամ կլինիկական մահ տարած մարդը պատմում է մահվան ժամանակ իր տեսածի ու զգացածի մասին
19 Դեկտեմբեր
16:50 2016
loading...

Բժիշկ Հարի Վուդը պնդում է, որ ինքը մեկ ժամ շարունակ գտնվել է այն աշխարհում ու մանրամասներ է պատմում, թե ինչ է զգացել կլինիկական մահ տանելու ժամանակ:
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը 18 տարեկան հասակում ուշ երեկոյան քրոջ հետ մեքենայով գնալու ժամանակ բախվել է սխալ վայրում կայանած բեռնատարի: Քրոջը գրեթե ոչինչ չի պատահել, սակայն իր պարանոցն ու քիթը լրջագույն վնասվածքներ են ստացել: Վթարի վայր հասած բժիշկները նրա մոտ գրանցել են մահ:
Թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո, Հարրին այսպես է պատմում. «Ես այդ ժամանակ ուղևորվեցի երկինք: Նախ տառապագին հոգևարքի մեջ էի, իսկ հետո ամբողջ ցավն անակնկալ անցավ: Մահը նման է շորերը հանելուն ու տաք անկողին մտնելուն: Բոլոր վախերն ու անհանգստություններն անհապաղ վերանում են:
Ես ուղղակի դուրս եկա իմ մարմնից ու վերև բարձրացա մեքենայի տանիքի միջով ու տեսա, թե ինչպես աչքերիս առաջ վայրկենապես անցավ իմ ողջ կարճ կյանքը: Հետո ես հայտնվեցի ինչ-որ զանգվածեղ թունելի մեջ, սակայն ամպերը գնալով ավելի էին պայծառանում: Հետո դրանք ցրվեցին ու ես տեսա ոսկե հսկա արբանյակ: Այն գտնվում էր տիեզերքում, որը Աստվածաշնչում հիշատակվում է որպես երկինք: Ես նաև տեսա տղա հրեշտակի` 30 մ հասակով, ով կանգնած էր 500 մղոն լայնությամբ դարպասների առջև, սուր ուներ ու հիանալի ոսկե մազեր: Այնուհետև ինձ ներս տարան մի քաղաք` լի հրեշտակներով: Այստեղ ես տեսա իմ ընկերներից մի քանիսին ու Հիսուսին, ով ինձ հանձնարարություն տվեց: Ես պետք է երկիր վերադառնայի ու ամեն մի մարդու պատմեի, որ երկնայինն իրականում կա, և որ ամեն մարդ իր առաքելությունն ունի»:
Ըստ բժշկի` այդ խոսքերից հետո բժիշկները նրան վերակենդանացրել են:

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...