News365.am

Ինչ պետք է ուտեն 40-ն անց կանայք

Ինչ պետք է ուտեն 40-ն անց կանայք
17 Դեկտեմբեր
17:51 2016

Հասակն առած կնոջ օրգանիզմն արմատապես տարբերվում է երիտասարդ կնոջ օրգանիզմից: Նախ, տեղի են ունենում հորմոնալ ֆոնի փոփոխություններ, ինչի հետևանքով առաջանում են մաշկային, նյութափոխանակության ու նյարդային համակարգի փոփոխություններ: Ուստի պետք է 40-ից հետո նախ և առաջ անպայման կարգավորել սննդակարգը, պետք է ոչ միայն քիչ ուտել, այլև` ամեն ինչ չուտել:
40-ից հետո նվազում է աղիքների պատերի էլաստիկությունը, հաճախակիանում են փորկապություններն ու վքնածությունները:
Նախ 40-ն անց կանայք պետք է ուշադրություն դարձնեն բուսական և կաթնային սպիտակուցների վրա: Տարիքի հետ մսի քանակությունը պետք է նվազեցնել, հաճախակի օգատգործել կաթնաշոռ, պանիր, սնկեր: Մսեղենից նախընտրեք ճագարի կամ հավի դյուրամարս միսը:
Խմեք ջուր` արթնանալուց անմիջապես հետո, ինչպես նաև` սնունդ ընդունելու արանքում: Սուրճը սահմանափակեք` օրական մեկ գավաթ:
Բացառեք քաղցր գազավորված ըմպելիքները, ֆասթֆուդը, ալյուրից պատրաստված սնունդը: Քաղցր թխվածքները, շաքարն արագ ածխաջրեր են, որոնք օրգանիզմն անմիջապես վերածում է ճարպի: Իսկ եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում հրաժարվել վնասակար սնունդից, ապա այն կերեք օրվա առաջին կեսին` մանրաթելերով հարուստ սննդի հետ:
Օգտագործեք քունջութ: Դրանում առկա ֆիտոէստրոգենները կանացի սեռական հորմոնների բուսական անալոգներն են, դրանք օգնում են կարգավորել նյութափոխանակությունն ու նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը: Միայն թե օգտագործեք օրական 3 գդալից ոչ ավելին:
Եթե ուզում եք նիհար լինել, հրաժարվեք ալկոհոլից: Միայն տոն օրերին կարելի է թույլ տալ մեկ բաժակ կարմիր չոր գինի:
Այս տարիքային խմբի կանանց համար լավագույն ուտելիքներից մեկը ծովային յուղոտ ձուկն է, որը պաշտպանում է անոթները, լավացնում հիշողությունն, իսկ խամրած մաշկն ու մազերը դարձնում փայլուն:
Անհրաժեշտ է սնվել փոքրիկ չափաբաժիններով` 2-3 ժամը մեկ: Դա հնարավորություն կտա չսովել և արագացնել նյութափոխանակությունը:

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն