News365.am

ՀՀԿ-ն պարտվեց Վիգեն Սարգսյանին

ՀՀԿ-ն պարտվեց Վիգեն Սարգսյանին
15 Դեկտեմբեր
10:25 2016
loading...

1in.am ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Իշխանությունը չնահանջեց 1000 դրամների նախագծի պարտադիր բաղադրիչից, թեև մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ հնարավոր է այդպիսի տարբերակ, երբ մարդիկ ստանան կամավոր հրաժարվելու հնարավորություն: Վահրամ Բաղդասարյանի այդ հայտարարության հանդեպ տևական ժամանակ լռություն էր պահպանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նախագծի պաշտոնական հեղինակը:

Սարգսյանը խոսեց ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելիս և հայտարարեց, որ պարտադիրից նահանջ չի լինի: Այդ համագումարում Վիգեն Սարգսյանը դարձավ ՀՀԿ անդամ: Ընդ որում, դարձավ բավականին հետաքրքրական և խորհրդանշական դրվագով, երբ Սերժ Սարգսյանը թվարկելով ՀՀԿ ԳՄ նոր կազմը, որը դրվում էր քվեարկության, Վիգեն Սարգսյանի անունը մոռացավ, և հետո հարկ եղավ նրա անդամության հարցը քվեարկել առանձին: Սերժ Սարգսյանը նշեց, թե այդպես ավելի լավ եղավ: Իհարկե, նշեց կատակով, բայց ինչպես ասում են՝ ամեն կատակի մեջ կա լրջության բաժին, և սովորաբար այդպես ակնարկվում են «լուրջ» հայտարարության հնարավորություն չունեցող հանգամանքները:

Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանը և՛ իշխանական համակարգում, և՛ ՀՀԿ ԳՄ-ում Սերժ Սարգսյանի համար ունի առանցքային դերակատարում, հատկապես նոր՝ խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում, որը խաղաղ ժամանակամիջոցում չունի գերագույն գլխավոր հրամանատար: Եվ այս տեսանկյունից Սարգսյանի դերակատարումը Սերժ Սարգսյանի համար առանցքային է: Այդ իմաստով սկզբունքային հարց էր դառնում պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի, ըստ էության, առաջին նախաձեռնության տապալումը թույլ չտալը:

Միաժամանակ ՀՀԿ մեծամասնության համար էլ, վերը բերված նույն շարժառիթներով հանդերձ, որոնք Վիգեն Սարգսյանին դարձնում են այդ մեծամասնության մրցակից, նրա տապալումը դառնում էր որոշակի ցանկալի իրողություն: Եվ պատահական չէ, որ Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց հնարավոր նահանջի՝ կամավորի մասին, իսկ Վիգեն Սարգսյանը տևական ժամանակ լռեց՝ մինչև ՀՀԿ անդամակցումը:

Եվ այդպիսով՝ պարտադիր բաղադրիչի պահպանումը ըստ էության դարձավ Վիգեն Սարգսյանի առաջին հաղթանակը արդեն ՀՀԿ ներսում, իհարկե՝ ոչ առանց Սերժ Սարգսյանի աջակցության: Տեսականում, իհարկե, ՀՀԿ մեծամասնությունը հնարավորություն ունի խորհրդարանական քննարկումների արդյունքում քվեարկելու և տապալելու Սարգսյանի նախագիծը գոնե այն տեսքով, ինչով այն պնդվում է: Սակայն գործնականում հասկանալի է, որ ՀՀԿ մեծամասնության առաջին պարտությունը այլևս կատարված իրողություն է:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...