News365.am

Ի՞նչ փոխհրաձգություն է սկսվել

Ի՞նչ փոխհրաձգություն է սկսվել
14 Դեկտեմբեր
16:26 2016

Հակոբ Բադալյան, «Լրագիր»

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը հայտարարել է, որ հիմնադրամում չարաշահումների մասին հայտարարությունով Վերահսկիչ պալատը հարվածում է Հայաստանի տեխնոլոգիական վարկին: Բագրատ Ենգիբարյանը հայտարարել է, թե խնդիրը հիմնադրամը չէ, այլ Հայաստանի տեխնոլոգիական գլոբալ հեղինակությունը: Ենգիբարյանը համաձայն չէ չարաշահումների մասին պալատի եզրակացության հետ եւ համարում է, որ տեղի է ունենում միտումնավոր գործընթաց: Նա զարմացած է, որ հարուցվել է նաեւ քրեական գործ:
Քրեական գործի հարուցման մասին հայտարարել է Գլխավոր դատախազությունը: Ընդ որում ուշագրավ է, որ այդ հայտարարությունը եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի Գյումրի կատարած այցից անմիջապես հետո: Բանն այն է, որ Գյումրիում գործարարների եւ համայնքապետերի հետ հանդիպմանը Կարապետյանին ուղղվել է հարցը Վերահսկիչ պալատի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի վերաբերյալ, փորձելով հասկանալ, թե ի վերջո եղել է չարաշահում, թե ոչ, ով է իրավացի:
Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե փորձում են այժմ հասկանալ հենց դա: Դրա հենց հաջորդ օրն էլ Գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրությունը ՎՊ ուսումնասիրության հիմքով քրեական գործի մասին:

Շարունակությունը՝ կայքում

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս