News365.am

Ստոր գործարք` Բաքվի հետ, կամ հայրենիքը դավաճանելու գաղափարական մոտիվացիան

Ստոր գործարք` Բաքվի հետ, կամ հայրենիքը դավաճանելու գաղափարական մոտիվացիան
14 Դեկտեմբեր
13:04 2016
loading...

013 - 2014 թվականների ընթացքում 44 Եվրոպական երկրներից Հայաստանի 10,083 քաղաքացի քաղաքական ապաստան են խնդրել: Այսինքն այդքան մարդ պնդել է, որ ինքը Հայաստանում քաղաքական հետապնդումների է ենթարկվել: Ու եթե այդքան մարդ պատրաստ է սուտ մատնություն տալ` ֆեյսբուքյան քննարկումների որակից ինչու" եք դժգոհում: Փոքրիկ Չէ Գևարան կրծում է էթնոսիս հոգին զօր ու գիշեր, ազատատենչ Եվրոպան նրանց կանչում է ամեն վայրկյան: Եթե այդ թվի նույնիսկ քսան տոկոսը իրականություն լիներ` ռեպրեսիաների պատճառով տանից չէինք կարողանա դուրս գանք, իսկ երկրում ամբողջ տարին պետք է պարետային ժամ հաստատվեր:
Շատ փակագծեր չեմ բացի, բայց գոնե նեղ շրջանակների հայտնի է, թե որքան շատ մարդ է դիմում այս ու այնտեղ` խնդրելով կեղծ արխիվ ստեղծել, իբր Հայաստանում քաղաքական հետանդման են ենթարկվել և հատկապես եղել են Ժառանգության համակիր (դե անդամ լինելը չեն կարող ապացուցել): Համարում են, որ արևմտամետ Ժառանգությանը համակրելը լրացուցիչ խթան կարող է լինել` կոտրելու եվրոամերիկյան պաշտոնյաների սառը սրտերը:
Հերթական դեպքը երեկվա իբր քաղհալածյալի հարցազրույցն է Հաքինին: Եվրոպական լագերներում պետական թոշակով ձրի գոյություն քարշ տալու հեռանկարի համար պետությունը ծախելու հերթական փորձն է` պարզունակ, պրիմիտիվ, գենետիկ: Եվ թող ոչ մեկը չարդարացնի` երկրի վիճակը, ռեժիմը, Սաշիկը, ֆլան - ֆստան: Նրանք սահմանագոտում մի կերպ հողով - տաքսավատ անելով - բուդկա աշխատացնելով - հավաքարարություն անելով գոյություն պահող մարդու արժանապատվությունն են Եվրոպայում աճուրդի հանում: Մեր հավաքական պատիվն են աճուրդի հանում: Արժանապատիվ պետություն ունենալու մեր երազանքն են աճուրդի հանում:
Ու էսպես արհամարհվում է տարիներ շարունակ հենց իրենց ու իրենց նմանի տարփողած հայու գենի առասպելը: Եթե երկու տարում 10500 մարդ պատրաստ է սուտ ցուցմունք տալ իր պետության դեմ, մի մասն անգամ Բաքվի հետ ստոր գործարքի գնալ` Եվրոպական լագերում ձրի լափելու համար` գեն - մեն մի կողմ դրեք, այստեղ ուդմուրտի մաքուր գենը ակնհայտորեն հաղթում է:
Ուրիշ վեհ բան մտածեք Հայրենիքը դավաճանելու համար, պարոնայք...

Վարուժան Բաբաջանյան

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...