News365.am

Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանի խաղի և ստացած վնասվածքի մասին

Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանի խաղի և ստացած վնասվածքի մասին
12 Դեկտեմբեր
14:24 2016
loading...

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին եւ բարձր գնահատել նրա աշխատանքը:

«Հավանաբար հաջորդ հանդիպումը Մխիթարյանը բաց կթողնի, բայց ոչ մի իրապես լուրջ բան չկա, վիրահատության կարիք չկա: Մտավախություն ունեի, որ նա մի քանի շաբաթ չի կարողանա խաղալ, բայց երեւում է՝ այդպես չէ: Առավելագույնը մեկ շաբաթ բաց կթողնի: Հույս ունենք, որ Մխիթարյանը կվերադառնա ամանորյա հանդիպումներին:

Ես գոհ եմ Հենրիխի խաղից: Նա հսկայական աշխատանք է կատարում խաղադաշտում: Ոչ միայն ստեղծում է, այլեւ մասնակցում է պաշտպանությանը: Կարծում եմ՝ Մխիթարյանը պատրաստ է դառնալ լավագույն խաղացող»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին» Հենրիխ Մխիթարյանի միակ գոլի շնորհիվ:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը մրցակցի հետ պայքարում ոտնաթաթի վնասվածք ստացավ եւ դուրս բերվեց խաղադաշտից պատգարակով:

«Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով մնաց 6-րդ տեղում: 5-րդ տեղում ընթացող «Տոտենհեմն» ունի 27 միավոր:

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկությամբ հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 87 տոկոսը՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող:

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...