News365.am

Արտառոց միջադեպ․ ոստիկանը կրակում է ֆուտբոլիստի գլխին (տեսանյութ)

Արտառոց միջադեպ․ ոստիկանը կրակում է ֆուտբոլիստի գլխին (տեսանյութ)
11 Դեկտեմբեր
14:48 2016
loading...

Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալմագրո» ակումբի ֆուտբոլիստ Ֆրանկո Կիրոսը գլխի շրջանում լուրջ վնասվածք է ստացել:

Պարանայի «Աթլետիկոյի» հետ տնային խաղի (0:1) վերջնամասում «Ալմագրոն» որոշիչ գնդակ է ընդունել սեփական դարպասը, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ակումբի երկրպագուների մոտ:

Պահեստայինների նստարանից դուրս թռչած Կիրոսը փորձել է հանգստացնել երկրպագուներին, սակայն արդյունքում գլխին ռետինե փամփուշտի հարված է ստացել:

Ի ուրախություն ֆուտբոլիստի՝ վնասվածքը լուրջ չի եղել:

«Կյանքս այդ պահին մազից էր կախվել: Ներկա պահին արտաքին քերծվածք կա: Հիմա գլխիս վրա անցք է մնացել, սակայն իմ կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,- հայտարարել է 26-ամյա Կիրոսը:

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...