News365.am

Քաղաքական նոր իրավիճա՞կ․ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին.

Քաղաքական նոր իրավիճա՞կ․ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին.
09 Դեկտեմբեր
09:48 2016
loading...

Armtimes.com

Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ սպասվող քաղաքական հակամարտության նախանշանները սկսում են նշմարվել: Թվում էր, թե Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հնարավոր է լինելու այս պայքարը տեղափոխել ներկուսակցական հարթակ: Այս դեպքում կարելի էր խուսափել կտրուկ եւ տեսանելի պրոցեսներից: Սակայն Կարեն Կարապետյանի վերջին օրերի քայլերից ակնհայտ է, որ նա չի պատրաստվում տեղավորվել Սերժ Սարգսյանի մշակած մարտավարական պլանի մեջ: Նա, կարծես թե, սեփական մարտավարությունն ունի:

Վերջին երկու հանրային հանդիպումների ժամանակ (խմբագիրների հետ հանդիպումը եւ «ՀԸԲՄ 110»-ի շրջանակներում քաղաքացիների հետ զրույցը) Կարապետյանը հետեւողականորեն իր եւ Հանրապետական կուսակցության մեջ անջրպետ առաջացրեց: Բնականաբար, իրեն տեղավորեց դրական ամպուլայում, ՀՀԿ-ին` բացասական:

Հիշեցնենք, «ՀԸԲՄ 110»-ի միջոցառման ժամանակ Կարապետյանին ուղղված հարցերից մեկից եւ դրան տրված պատասխանից հետեւյալ պատկերը ստացվեց. ՀՀԿ-ի վարկանիշը շատ ցածր է, որպեսզի այդ կուսակցությունը կարողանա անհրաժեշտ պլատֆորմ լինել Կարեն Կարապետյանի հետագա գործունեության համար, ուստի նա որոշակի քայլեր է ձեռնարկելու կուսակցության վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ` ընդհուպ մինչեւ ապօրինի գործող պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելը:

Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...