News365.am

Ադրբեջանն աննախադեպ քայլեր է ձեռնարկում

Ադրբեջանն աննախադեպ քայլեր է ձեռնարկում
07 Դեկտեմբեր
15:25 2016

Սուրեն Սարգսյանն իր էջում գրում է․

Ադրբեջանն աննախադեպ կապեր է հաստատում Թրամփի հետ
ԱՄՆ հրեական կազմակերպությունները իրենց տոնը՝ Հանուկան կազմակերպում են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության ֆինանսավորմամբ: Իսկ միջոցառման անցկացման վայր է ընտրվել Վաշինգտոնի նոր վերակառուցված և ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկը՝ Trump հյուրանոցը: Չի բացառվում, որ միջոցառմանը հրավիրվի նաև նորընտիր նախագահ Թրամփը: Ադրբեջանը այս քայլով ճիշտ ժեստ է անում հրեական լոբբիստներին, կարգավորում է հարաբերությունները ԱՄՆ ամենահզոր գործոնի՝ հրեական համայնքի հետ և վերջապես Թրամփի հյուրանոցի ճիշտ ընտրությունը մեկնաբանության կարիք չունի: Խելոք ու գրագետ են սկսել աշխատել, իրենց սխալների վրա սովորում են և շատ արագ: Հիշեցնեմ, որ Հայոց Ցեղասպանության թանգարանը, որ գտնվում է այս շենքից և Սպիտակ Տնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, տարիներ ի վեր չի կառուցվում և չի բացվում: Չեմ բացառում, որ ադրբեջանցիները շուտով Վաշինգտոնում Խոջալուի «ցեղասպանության» թանգարան կկառուցեն:

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն