News365.am

«Երբ տխրում ես, հաջողությունը քեզ չի ժպտում»․ Հենրիխ Մխիթարյան

«Երբ տխրում ես, հաջողությունը քեզ չի ժպտում»․ Հենրիխ Մխիթարյան
05 Դեկտեմբեր
14:00 2016

Երբ տխրում ես, հաջողությունը քեզ չի ժպտում, այդ դասը սերտել եմ բրազիլացիներից, նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ պատմելով Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած տարիների մասին:

«Առաջին մրցաշրջանը Դորտմունդում վատ չդասավորվեց, բայց երկրորդ տարին իսկական աղետ էր՝ ինձ համար էլ, ակումբի համար էլ: Շատ էինք պարտվում, ես գոլ չէի խփում, փոխանցումներս անարդյունավետ էին: Դորտմունդյան բնակարանումս ծանր գիշերներ եմ ունեցել, միայնության մեջ, միայն մտածմունքներ: Չէի ցանկանում փողոց դուրս գալ, ընթրել: Սակայն նոր մարզիչ Թոմաս Տուխելն ամեն ինչ փոխեց: Նա ասաց ինձ, որ կորզելու է իմ հնարավորությունների առավելագույնը: Ես մինչեւ վերջ չէի հավատում նրա խոսքերին, բայց Տուխելը շատ լուրջ նայեց ինձ եւ ասաց. «Միկի, դու կլինես մեծագույն ֆուտբոլիստ»: Դա շատ կարեւոր էր ինձ համար: Այդքան վատ մրցաշրջանից հետո նույնիսկ չէի մտածում աստղ դառնալու մասին: Բայց նա հասավ իր նպատակին: Ես դարձյալ ինձ երջանիկ էի զգում: Այդ տարի մենք խաղացին սուպերհարձակողական ոճով՝ երկու պաշտպան, երեք կիսապաշտպան եւ հինգ հարձակվող: Ամեն ինչ ստացվում էր: Նույնիսկ, տանուլ տված հանդիպումներում հաճույք էինք ստանում մեր խաղից»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է Theplayerstribune-ը:

Դեկտեմբերի 4-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության 14-րդ տուրում կհյուրընկալվի «էվերտոնին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս