News365.am

Վիկ Դարչինյանը վրդովված է

Վիկ Դարչինյանը վրդովված է
30 Նոյեմբեր
16:26 2016
loading...

Որոշ կայքեր համացանցում լուր են տարածել, թե խոշոր ավտովթար է եղել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի մասնակցությամբ: Միանգամից ասենք: Սուտ է: 40-ամյա Վախթանգ Դարչինյանն իր ընտանիքի հետ միասին ողջ եւ առողջ է, Ավստրալիայում, իր տանը: Aravot.am-ը պարբերաբար զրուցում է մեր լեգենդար բռնցքամարտիկի հետ եւ եթե նման բան լիներ, առաջիններից մեկը կիմանար: Տարբեր աղբյուրներից ենք ճշտել՝ Վախթանգի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանից, Վիկի մտերմագույն ընկերներից: Նման բան չկա: Բոլորն էլ փոխանցեցին, որ Վախթանգը խիստ վրդովված է եւ պահանջում է, որ գոնե հայկական լրատվամիջոցները եւ համացանցը ձեռնպահ մնան իր մասին նման ստահոդ լուրեր տարածելուց: Aravot.am-ը մոտ օրերս բացառիկ հարցազրույց կհրապարակի Վախթանգ Դարչինյանի հետ:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...