News365.am

Ատամի ցավը արագ հանգստացնող միջոցներ

Ատամի ցավը արագ հանգստացնող միջոցներ
30 Նոյեմբեր
11:26 2016
loading...

Ատամնացավն ամենատհաճ ցավերից մեկն է, հատկապես, երբ ատամի արմատն է վնասված: Այս ցավը կարող է տևել մի քանի օր:
Դժբախտաբար, ատամնացավը սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին: Իսկ երբեմն ստիպված ենք լինում օրերով սպասել, որպեսզի ատամնաբույժն ընդունի մեզ:
Ո՞ր գործոններն են ատամնացավ առաջացնում

Ատամի խորշերը
Կոտրված ատամը
Գինգիվիտը
Բացակայող ատամը
Սխալ տեղադրված ատամնաշապիկները
Կարիեսը

Սակայն կարիք չկա անհանգստանալու, քանի որ ատամնացավը հեշտորեն կարելի է հանգստացնել տնական մի շարք բաղադրատոմսերով: Ձեզ ենք առաջարկում օգտագործել մեխակով և կոկոսի յուղով խառնուրդը:

Բաղադրություն

½ թ/գ մեխակի փոշի
½ թ/գ կոկոսի յուղ

Մեխակի բաղադրության մեջ մտնող էվգենոլը հանգստացնում է ցավը: Կոկոսի յուղն ունի հակամիկրոբային և հակաբորբոքային հատկանիշներ:
Այս երկու բաղադրիչները խառնեք, որպեսզի խիտ զանգված ստանաք: Բամբակի միջոցով այս խառնուրդը քսեք ցավող ատամին: Օրական մի քանի անգամ կատարեք այս պրոցեդուրան:
Եթե չեք կարող այցելել ատամնաբույժի, ապա այս բնական բաղադրամիջոցը կօգնի որոշ ժամանակով հանգստացնել ցավը: Սակայն, եթե ցավը կրկին վերադառնա, անմիջապես դիմեք բժշկի:

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...