News365.am

Կայացել է Հայաստանի << CrossFit >> ֆեդերացիայի սեմինարը

Կայացել է Հայաստանի << CrossFit >> ֆեդերացիայի սեմինարը
18 Նոյեմբեր
21:01 2016

Երեկ X- BODY GYM մարզասրահում, որտեղ արդեն մեկ տարի  գործում է Հայաստանի CrossFit-ի ֆեդերացիան, անցկացվեց անդրանիկ սեմինար, որի ժամանակ քննարկվեց մարզաձևի առանձնահատկության, մասսայականացման, յուրահատկության, ինչպես նաև մարտարվեսի ավելի մատչելի դարձնելուն ուղղված  տարբեր աշխատանքներ:Սեմինարը գլխավորում էր CrossFit-ի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ Վահրամ Հակոբյանը:

Սեմինարին մասնակցում էին Հայաստանի Այկիկեդո կարատեի ֆեդերացիայի մարզիկները, ֆեդերացիայի նախագահի` Դավիթ Աթանեսյանի գլխավորությամբ:Ներկայացվեցին այնպիսի վարժություններ, որոնք հասանելի և դյուրին էին մարզաձևին անծանոթ մարդկանց և մարզիկների համար:

 

Ըստ սպորտի վարպետ Վահրամ Հակոբյանի`  ֆեդերացիաների համագործակցությունը կլինի շարունակական, քանի որ բոլոր սպորտաձևերի հիմքում ընկած է հենց այս մարզաձևը:

  

 

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն