News365.am

Քիմ Քարդաշյանը մի քանի րոպեում 14 մլն դոլար կվաստակի

Քիմ Քարդաշյանը մի քանի րոպեում 14 մլն դոլար կվաստակի
20 Հունիս
16:45 2017
loading...

Ո՞վ էր ասում, թե Քիմը հիմար ու անպիտան է։ Հայուհին միլոններ է վաստակում այն ամենից, ինչին մոտենում է։ Վաղը մեկնարկում է 36-ամյա ռեալիթի շոուի աստղի՝ KKW Beauty նոր կոսմետիկ միջոցների վաճառքը։ Women's Wear Daily -ն հաղորդում է, որ Քիմն իր ամբողջ արտադրանքը կվաճառի մի քանի րոպեում եւ 14 միլիոն դոլար կվաստակի։ Վաճառքը մեկնարկում է չորեքշաբթի, այնպես որ՝ այնքան էլ երկար չենք սպասի։


Ի դեպ, ասվածը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ ապրիլին Քիմը կրտսեր քրոջը՝ Քայլի Ջեներին օգնեց շրջանառել վերջինի՝ Kylie Cosmetics Lip Kits ապրանքանիշը։ Արտադրանքը հաշված րոպեների ընթացքում առցանց վաճառվեց։ Քայլին վաճառեց 300 000 կոսմետիկ միջոց, որոնցից յուրաքանչյուրն արժե 45 դոլար (ցնցող է, այնպես չէ՞)։

Ինչ վերաբերում է նոր կոսմետիկ միջոցներին, հայուհին համացանցում լուսանկարների շարք է հրապարակել, սակայն դրանք քննադատության են արժանացել։
Ըստ օգտատերերի՝ լուսանկարներում Քիմի մաշկն ավելի մուգ է, քան իրականում։ 
«Ես ոչ ոքի չէի ցանկանում վիրավորել։ Ինձ հետ հրաշալի լուսանկարիչ եւ պրոֆեսիոնալների թիմ է աշխատել։ Նկարահանումների ժամանակ իսկապես մաշկս մի փոքր թուխ էր։ Մինչ հրապարակելը ես դրանք շատերին եմ ցույց տվել, մասնավորապես նրանց, որոնք վաղուց են աշխատում շոու բիզնեսում։ Ոչ ոք իմ մաշկի գույնին ուշադրություն չի դարձրել, ոչ ոք դա չի մեկնաբանել։

Իհարկե, ես հարգում եմ իմ հետեւորդներին։ Այդ պատճառով մենք նորից մշակեցինք այդ գովազդի լուսանկարները։ Մենք տեսանք խնդիրը եւ լուծեցինք այն», - արձագանքել է Քիմը։

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...