News365.am

Մեքենայի գրանցում եւ վարորդական վկայականի հատկացում ժամանակավորապես հնարավոր չի լինի. Ոստիկանություն

Մեքենայի գրանցում եւ վարորդական վկայականի հատկացում ժամանակավորապես հնարավոր չի լինի. Ոստիկանություն
20 Հունիս
15:45 2017
loading...

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների գրանցման եւ վարորդական վկայականների հատկացման ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը տեխնիկական անսարքությունների պատճառով 2017 թ. հունիսի 20-ի ժամը 11-ից չի գործում, ինչի հետեւանքով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները այս պահին չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին։

ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու եւ աշխատանքները վերսկսելու համար։

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...